«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին ԵԱՀԿ -ին ուղղված հայտարարություն են տարածել, որով անհապաղ հրապարակային պարզաբանում են ակնկալում գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սիմիրլիօղլուի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին գահից հեռացնելու՝ Հայաստանի կառավարության ձեռնարկած արշավին առերեւույթ սատարելու համար: Մամուլին տրամադրված համատեղ հայտարարության տեքստը՝ հայերենը եւ … Read more

«Բագրատաշեն» և «Ագարակ» անցակետերում կգործի բեռնատարների էլեկտրոնային հերթ

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բագրատաշեն» և «Ագարակ» սահմանային անցակետերով երկրից դուրս եկող բեռնատարների կուտակային կայանատեղիների և էլեկտրոնային հերթի կազմակերպման կարգը։ Կառավարության նիստը հեռարձակել է Armenia Today-ի You Tube-յան ալիքը։ Նոր համակարգը նախատեսված է սահմանին հերթերը նվազեցնելու և արտահանման փոխադրումները արագացնելու համար։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստում հայտնել է, որ այսուհետ բեռնատարները կկարողանան … Read more

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն այդ գործընթացն իրականացրել են տոնավաճառի ոչ աշխատանքային օրվա ընթացքում՝ առանց նախապես տեղյակ պահելու։ Ինչպես լրագրողների հետ նշեցին Առինջ մոլի առևտրականները, իրենց պահանջը մեկն է՝ բացել տաղավարները։«Որովհետև բոլորն էլ օրավարձով աշխատող են։ Չի կարելի մի ամբողջ … Read more

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի

23 հուլիսի 2026 – 15:32 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում «0» և կրկնվող թվեր պարունակող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է․ դրանք հնարավոր է ձեռք բերել առանց աճուրդի՝ սահմանված գնով։ Քաղաքացիների շրջանում ձևավորված պահանջարկի գնահատման արդյունքում ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար սահմանված չափորոշիչներում: Կատարված … Read more

Նարեկ ջան, քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման համար․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի այն պնդումներին, թե իբրև քաղաքական հայացքների համար են քրեական հետապնդում սկսել նրա հանդեպ։ Նարեկ ջան քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման համար, մարդկանց ձեր հավաքներին մասնակցել պարտադրելու համար։ Ցեղասպանության հուշահամալիրն էլ ձեզ համար կրկեսի արենան չէ, որ օգտագործեք ձեր ճղճիմ … Read more

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

23 հուլիսի 2026 – 15:30 AMT PanARMENIAN.Net – Շարժվող թիրախի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող մրցելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումների երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլը և կիսաեզրափակչի … Read more

Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով

ՀՀ փոխվարչապետի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Փոխվարչապետի որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանը 2026 թվականի հուլիսի 24-27-ը ներառյալ կգտնվի Թեհրանում։ Ըստ որոշման՝ գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալն է։ Նախարարի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և … Read more

«Տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը Մերձավոր Արևելքը և հարակից երկրները վերածել են հրավտանգ տակառի»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ մի շարք լրատվամիջոցների, հաստատել են տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, երեկ օգտագործել են Rockwell B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ՝ Իրանի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար։2025թ-ի հունիսից հետո, Իրանի հետ հակամարտությունում, սա B-1 ծանր ռմբակոծիչների առաջին մարտական առաքելությունն էր։ Դրանց կիրառումը վկայում է ԱՄՆ ռազմարշավի զգալի ընդլայնման և … Read more

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, սակայն իրականացնում է հատուկ ռազմական գործողություն՝ ԵՄ-ի կողմից պատերազմը շարունակելու հրահրումների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք բաց մնալ բանակցային գործընթացի համար, սակայն այն իրավիճակում, երբ Կիևի ռեժիմը եվրոպական մայրաքաղաքների կողմից ավելի է հրահրվում պատերազմը շարունակելու համար, մենք նաև … Read more