Անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը կերկարաձգվի

ՀՀ կառավարությունը մինչև սեպտեմբերը ներառյալ երկարաձգել է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների ամենամսյա սոցիալական աջակցության ծրագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 2-ի նիստում։ Գործող կարգի համաձայն՝ ամսական 300 000 դրամի չափով վճարումը նախատեսված էր մինչև հունիս։ Հուլիսի 1-ից աջակցությունից կարող էր զրկվել 20 ընտանիք, որոնց անհետ կորած … Read more

Փաշինյան․ Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին

2 հուլիսի 2026 – 16:53 AMT PanARMENIAN.Net – Ընտրություններից հետո այս նոր շրջանը, ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր մակարդակն ու նոր ծավալը մեզ համար ստեղծում են պատմական շանս, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում: Նա նշել է, որ առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և … Read more

Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Արզանաքանցյանը մանրամասներ է ներկայացրել

Հիշեցնենք Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։ «Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից խուսափեցին որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով դիմել հենց Ռոտենբերգին։ Նշենք, որ Նատալյա Ռոտենբերգի ու Տիգրան Արզաքանցյանի ամուսնության մասին պաշտոնապես հայտնի է … Read more

Առաջարկվում է փոփոխել պատգամավորների երդման տեքստը — Հայաստանի Հանրային Ռադիո

Հուլիսի 2-ին գումվարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում: Նախագծի հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով նախագիծը նպատակ ունի երդման մեջ առանցքային տեղ հատկացնել պետականության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների … Read more

«Ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին»․ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել, որում նշված է․ «ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը։ Նախարար Սարգսյանը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է քրեական դատավարության և քրեակատարողական փուլերում դատական նիստի անցկացման անհրաժեշտության դեպքում դիտարկել տեսակապի … Read more

Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Միկրոէլեկտրոնիկայի գերմանական արտադրող Infineon Technologies ընկերությունը նախատեսվածից երեք ամիս շուտ է բացել Smart Power Fab համալիրը: Գործարանը դարձել Է ընկերության արդեն երկրորդ ձեռնարկությունը Դրեզդենում և հանդիսանում է «աշխարհում կիսահաղորդիչների արտադրության ամենաժամանակակից ձեռնարկություններից մեկը», վստահեցնում են Infineon-ում:  Ընկերության տվյալներով՝ նոր արտադրական համալիրը կստեղծի մոտ 1000 նոր աշխատատեղ։ Համեմատության համար նշենք, որ Infineon-ի մարտ ամսվա միջանկյալ ֆինանսական … Read more

Ջերմոցային ապրանքներ արտահանողներին աջակցություն կտրվի նաև հուլիսին – Նորություններ 02.07.2026

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2–ի նիստում որոշում կայացրեց, որով ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցություն կտրամադրի նաև հուլիսի համար։ «Որոշմամբ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։ Կառավարությունից նշում են, որ հուլիսին փոխհատուցում … Read more

2 բնակարան Երևանում, 21,948,942 դրամ եկամուտ․ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի եկամուտներն՝ ըստ հայտարարագրի

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը 2026 թվականի փետրվարի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին  գրում է 24News-ը։ Նա հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ միանձնյա սեփականության իրավունքով, որից մեկը ձեռք է բերել հաշվետու տարվա ընթացքում։ Նա 1,158,333 դրամ փոխառություն է վերցրել «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ից։ Տվյալ տարվա … Read more

Մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վկաներից 112-ամյա Մերի Վարդանյանը – Live News

Վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին անձանցից մեկը՝ 112-ամյա Մերի Վարդանյանը, հայտնում է «Զարթոնք Մեդիան»՝ հղում անելով նրա թոռնուհի Նատալի Վարդանյանին։ Վարդանյանը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում՝ Մերի Ուզկուշյան անունով։ Նա լույս աշխարհ էր եկել Հայոց ցեղասպանությունից քիչ առաջ և մանկության տարիներին վերապրել էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված բռնությունների … Read more

Պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N … Read more