Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Միկրոէլեկտրոնիկայի գերմանական արտադրող Infineon Technologies ընկերությունը նախատեսվածից երեք ամիս շուտ է բացել Smart Power Fab համալիրը: Գործարանը դարձել Է ընկերության արդեն երկրորդ ձեռնարկությունը Դրեզդենում և հանդիսանում է «աշխարհում կիսահաղորդիչների արտադրության ամենաժամանակակից ձեռնարկություններից մեկը», վստահեցնում են Infineon-ում: 

Ընկերության տվյալներով՝ նոր արտադրական համալիրը կստեղծի մոտ 1000 նոր աշխատատեղ։ Համեմատության համար նշենք, որ Infineon-ի մարտ ամսվա միջանկյալ ֆինանսական հաշվետվության համաձայն, ընկերությունում աշխատում էր ընդհանուր առմամբ 56,500 մարդ: 

Smart Power Fab – ը Եվրոպայի համար կարևոր համալիր է, այն, Ի թիվս այլ բաների, ֆինանսական աջակցություն է ստանում ԵՄ-ից «չիպերի մասին Եվրոպական օրենքի» շրջանակներում, որը կոչված է ավելացնել եմ մասնաբաժինը համաշխարհային շուկաներում այս ոլորտում և օգնել ապահովել Եվրոպայի տեխնոլոգիական ինքնիշխանությունը: 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment