Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4  մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: … Read more

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Շնորհակալություն հայտնեցի պարոն նախագահին այս ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն»,- գրել է ԱԺ նախագահը։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ քվեարկությամբ նոր ձևավորվելիք խորհրդարանի նախագահի թեկնածու էր ընտրել ԱԺ փոխնախագահ … Read more

«Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է». Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին և նշել. «Այցը շատ կարևոր իրադարձությանն էր նվիրված, որովհետև ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և … Read more

Իսրայելի քայլերի գլխավոր թիրախը Թուրքիան է. Շահնազարյան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ակտիվացումը պայմանավորված է առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ սրմամբ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է սփյուռքահայ գործիչ Արամ Շահնազարյանը: «Տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Իրանի դիրքերի ամրապնդումը վերջին պատերազմից հետո, նույնպես ազդեցություն են թողնում Իսրայելի քաղաքականության վրա և ստիպում վերադասավորել իր դիրքերը տարածաշրջանում։ Իմ կարծիքով, առաջին և գլխավոր … Read more

Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի 2 տարի՝ 1-ի փոխարեն

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում։ «Այն պայմանավորված է պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև՝ վարորդական վկայական ստանալու գործընթացի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ»,- նշված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ։ Ներքին գործերի … Read more

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է. «Բրազիլիայի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Բրազիլիան մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: … Read more

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի վրա ծախսում է ավելի շատ, քան մյուս երկրները՝ առանց որևէ օգուտ ստանալու․ Թրամփ

Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում առանց որևէ օգուտ ստանալու, քան որևէ այլ երկիր՝ նրանց պաշտպանելու համար, առանց որևէ օգուտ ստանալու։ Այս մասին TruthSocial սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԱՄՆ՝ 999 միլիարդ դոլար, Միացյալ Թագավորություն՝ 90.5 միլիարդ դոլար, Ֆրանսիա՝ 66.5 միլիարդ դոլար, Իտալիա՝ 48.8 միլիարդ դոլար, Լեհաստան՝ 44.3 միլիարդ … Read more

Բրյուսելում զգուշանում են, որ ադրբեջանական գազից կախվածությունը կարող է Ալիևին «գայթակղել ավելի մեծ հավակնությունների»

Հանրային կարծիքի վերջին հարցումներով Գերմանիայի կանցլեր Մերցի և քրիստոնյա-դեմոկրատների վարկանիշը «իջել է պատմական նվազագույնի»՝ 22 տոկոսի, մինչդեռ 2013 թվականին ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը վստահում է հարցման ենթարկվածների 29 տոկոսը։ Քաղաքական այդ ուժը համարվում է «ծայրահեղ աջ-պահպանողական» և հանդես է գալիս ներգաղթի դեմ։ Որոշ հարցերում «այլընտրանքայինները» հանդես են գալիս որպես «հակասեմիտներ և իսլամաֆոբներ»։ Կուսակցությունը դեմ … Read more

19:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը հեռախոսների IMEI համակարգի և բենզինի շուկայի մասին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հակակոռուպցիոն դատարանը կալանավորել է ՊԵԿ նախկին նախագահի որդուն և եղբորորդուն, իսկ նրանց նախապես վճարած 200 միլիոն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ։ •Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեռախոսների իմեյ (IMEI) համակարգը չի ներդրվի, եթե լայն քննարկումների արդյունքում պարզվի, որ այն սպառնում է քաղաքացիների ազատություններին։ •Կառավարության ղեկավարը վստահեցրել է, … Read more