Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են

ՀՀ գլխավոր դատախազությունից Շանթնյուզին տեղեկացրել են, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունները և նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ խաչատրյանի որդու և եղբորորդու՝ Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։

ԱԱԾ-ն չի պարզաբանել՝ ինչպես են արտահոսել Քոչարյանի օդանավակայանի կադրերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, խախտելով տեղեկատվություն ստանալու օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը և լրացուցիչ ժամանակ չխնդրելով, 18 օր անց է պատասխանել սահմանային անցակետում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող կադրերի արտահոսքի օրինականության մասին NEWS.am-ի գրավոր հարցմանը: Հունիսի 14-ին զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տեղեկություն և տեսանյութ էր տարածվել այն մասին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման … Read more

ԵՄ Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Google Android-ի տուգանքը կարևորագույն հակամենաշնորհային գործում

Դատավճիռը ամրապնդում է Բրյուսելի դիրքերը, քանի որ այն ավելի ու ավելի է ապավինում թվային մրցակցության նոր կանոններին՝ խոշոր տեխնոլոգիական ոլորտը վերահսկելու համար։ ԲՐՅՈՒՍԵԼ — Եվրոպայի Գերագույն դատարանը հինգշաբթի օրը մերժեց Google-ի բողոքարկումը Android-ի 4.1 միլիարդ եվրոյի հակամենաշնորհային տուգանքի դեմ՝ Եվրոպական հանձնաժողովին մեծ հաղթանակ պարգևելով խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ իր ամենաերկարատև հակամենաշնորհային վեճերից մեկում։ Եվրամիության Արդարադատության … Read more

«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։ «Սիմոն Աբգարյանը գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեություն է ծավալել թատրոնում և կինոյում։ Նա իր աշխատանքը սկսել է 1980-ականներին Ամերիկայում, շարունակել է Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում … Read more

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն ռաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը։ Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 68 «կողմ» ձայնով: Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք … Read more

Հարցում. Եվրոպացիները կասկածում են, որ կարող են միայնակ պաշտպանվել •

Public First-ի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ Ֆինլանդիան միակ երկիրն է, որտեղ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ պատրաստ է միայնակ կռվել։ ԲՐՅՈՒՍԵԼ — Նոր հարցման համաձայն՝ եվրոպացիները ավելի ու ավելի են ցանկանում պաշտպանության համար հույսը դնել իրենց վրա, այլ ոչ թե ԱՄՆ-ի վրա, սակայն լուրջ կասկածներ կան այն մասին, թե արդյոք դա հնարավոր … Read more

Կբարելավվի վարորդական վկայական ստանալու գործընթացը. վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում։ Այն պայմանավորված է պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև՝ վարորդական վկայական ստանալու գործընթացի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշել է, որ առաջինը վերաբերում … Read more

Եվրահանձնաժողովում աշխարհագրության հետ ո՞նց են. Հայաստանի դեպքում գազ ստանալու այլընտրանքները խիստ սահմանափակ են. փորձագետ    

Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում և Ուկրաինայում։ Վատ շարք չէ, ինչ խոսք։ Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։ Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ … Read more

Դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց. Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հաստատելով իր դատապարտման լուրը և հայտնելով, որ այսօր դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ: Նա նշում է, որ վերդիկտի, դրա հետևանքների և անելիքների մասին քիչ անց կներկայացնեմ ծավալուն պարզաբանումներ։ Հիշեցնենք՝ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել էր 2025 թ. հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ … Read more