Ուղիղ միացում՝ Գագիկ Ծառուկյանի տան մոտից

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում։ Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Ուղիղ միացում՝ Գագիկ Ծառուկյանի տան մոտից

Փաշինյանը մեկնել է Ռուսաստան •

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Related Post navigation

«Հեռանալու եմ այն ժամանակ, երբ ինքս ցանկանամ, ոչ թե երբ դուք եք դա ուզում». Ռոնալդու

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչի՝ Իսպանիայի դեմ սպասվող հանդիպումից առաջ կտրուկ է արձագանքել ազգային թիմից հեռանալու վերաբերյալ հարցերին։ Հարձակվողը նշել է, որ իր նվիրվածությունը Պորտուգալիայի հավաքականին անփոփոխ է և ընդգծել է՝ կարիերան ավարտելու որոշումը բացառապես իրենն է լինելու։ «Ես միշտ այստեղ եմ՝ հոգով և մարմնով։ Անկախ նրանից՝ խաղում եմ, թե ոչ, … Read more

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս՝ դառնալով Ասադի անկումից հետո Սիրիա այցելած առաջին արևմտյան պետության ղեկավարը։ Մակրոնը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկելու է տնտեսական հարցեր։ Հետևեք մեզ՝ այստեղ

Թրամփը 11 տարի անց առաջին անգամ կայցելի Թուրքիա․ ի՞նչ է սպասվում •

Անկարայում նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի համար։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգտագործվելիք ուղղաթիռի մասերը և զրահապատ ծառայողական մեքենաները Թուրքիա են հասցվել ռազմական տրանսպորտային ինքնաթիռով։ Բեռնատար ինքնաթիռից բեռնաթափվելուց հետո շարասյունը ճանապարհ է ընկել։ Նշվում է, որ սպասվելիք այցն ԱՄՆ նախագահի առաջին այցն է Թուրքիա՝ 2015 թվականից ի … Read more

Մեքսիկական երկու ռազմածովային նավ, որոնք մարդասիրական օգնություն են տեղափոխում, ուղևորվել են Վենեսուելա

Մեքսիկայի կառավարությունը Վենեսուելայի ժողովրդի համար մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ռազմանավեր է ուղարկել, ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության և Ռազմածովային ուժերի նախարարության համատեղ հաղորդագրության մեջ։ «Նախագահ Կլաուդիա Շեյնբաումի՝ Վենեսուելայի Հանրապետություն մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ հանձնարարականի համաձայն՝ այսօր Իսլա Հոլբոքս և Հուաստեկո լոգիստիկ նավերը մեկնել են մոտավորապես 2003 խորանարդ մետր սնունդ տեղափոխող շշալցված ջուր, անձնական հիգիենայի … Read more

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը. Լուսանկար •

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Մի քանի օրից նա կդառնար 65 տարեկան: Արտիստի վախճանի մասին իր էջում տեղեկացրել է նրա ընկերը՝ Հարություն Բոգարյանը։ Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի … Read more

«Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և ընտրողների հանդեպ»․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։Մենք վերահաստատում ենք մեր գնահատականը. ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից։Անհրաժեշտ է հստակ արձանագրել. մենք վիճարկում ենք իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում … Read more