Տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևանում, իրապես արդեն գործողություններ է պահանջում. Ավինյան

Ըստ քաղաքապետի՝ աճի տեմպերն արդեն գործողություններ են պահանջում, սակայն դրանք պետք է լինեն տրամաբանական և իրականացվեն հստակ այլընտրանքի առկայության դեպքում ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մարդատար մեքենաների քանակի աճի հետևանքով առաջացած խցանումները պահանջում են նոր կառավարման մեխանիզմներ և կանոնակարգեր։ «Եթե մենք որոշակի նոր կանոնակարգեր ու կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով … Read more

Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ում հորդորել է Բաքվից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

6 հուլիսի 2026 – 11:11 AMT PanARMENIAN.Net – ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Հաագայում ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում ունեցած ելույթում հորդորել է Բաքվից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այդ մասին նա հյատնել է ֆեյսբուքյան իր էջում: Իր ելույթում նա նշել է, որ … Read more

Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։ «Մենք վերահաստատում ենք մեր գնահատականը. ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից», … Read more

Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է ռեկորդային մակարդակի

Հունիսին Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի, հաղորդում է ռուսական «Ведомости»-ն՝ հղում անելով Գների ինդեքսների կենտրոնի տվյալներին։ Պարբերականի տվյալներով՝ հունիսի 1-ից 25-ը Բելառուսից Ռուսաստան է մատակարարվել 141,000 տոննա բենզին՝ գրեթե 2.5 անգամ ավելի, քան ամբողջ մայիսի ընթացքում։ Անցյալ տարվա հունիսին ներմուծումը կազմել է ընդամենը 1000 տոննա։ Ներմուծման ծավալների աճը տեղի է ունենում ռուսական … Read more

«Ուժեղ Հայաստանից» հետո «Հայաստան» դաշինքը ևս վերցնում է ԱԺ մանդատները – Նորություններ 06.07.2026

Լուսանկարը` sputnik Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պաշտոնապես հայտարարել է ստացած մանդատները վերցնելու մտադրության մասին՝ խորհրդարանական ներկայությունը որակելով որպես քաղաքական պայքարի անհրաժեշտ զենք: Դաշինքի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ մանդատներից կամավոր հրաժարվելը կդիտվի որպես անպատասխանատվություն պետության և իրենց վստահության քվեն տված ընտրողների նկատմամբ։ Քաղաքական ուժը … Read more

Ծառուկյանի տանը խուզարկություն է կատարվում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ

Վաղ առավոտվանից Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է կատարվում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ։ Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։ Խուզարկություններ են գնում նաև Մուլտի Գրուպ -ի կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Վերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հաղորդում են, որ «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արձանագրված խախտումները վերացվել են։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեության կասեցումը: Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով … Read more

Ղրիմում համատարած հոսանքազրկում է | Radar Armenia

Ղրիմի ամբողջ տարածքում հուլիսի 6-ի գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցել։  «Կրիմէներգո»-ի տվյալներով՝ խնդիրը պայմանավորված է եղել էներգացանցերի վրա «արտաքին ներգործությամբ»։ Ըստ «Կրիմսկի վետեր» տելեգրամյան ալիքի՝ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումն է եղել Տավրիչեսկայա ՋԷԿ-ի և Սիմֆերոպոլի ՋԷԿ-ի վրա։  Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազմոժաևը հայտնել է, որ քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել էր, սակայն առավոտյան հաջողվել … Read more

Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրին իր զորակցությունն է հայտնել Նեյմարին. բրազիլացի հարձակվողը կրկին արտասվում էր այն բանից հետո, երբ Բրազիլիայի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց արդեն 1/8 եզրափակիչում։ «Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը: Նա բոլորին ստիպեց սիրել ֆուտբոլը: Յուրաքանչյուր երեխա … Read more

«Սպասեցին ՍԴ որոշմանն ու անցան գործողությունների»․ Իվետա Տոնոյան

«Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա։ Սպասեցին և համբերեցին ՍԴ որոշմանը, որից հետո առաջին իսկ աշխատանքային օրը վաղ առավոտյան 07։16-ին սկսեցին գործողություններ իրականացնել։ Պատկան մարմինները չեն էլ սպասել լույսը նորմալ բացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «ԿԸՀ-ն չքննեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ կանխազգալով կամ հստակ … Read more