Ղրիմի ամբողջ տարածքում հուլիսի 6-ի գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցել։
«Կրիմէներգո»-ի տվյալներով՝ խնդիրը պայմանավորված է եղել էներգացանցերի վրա «արտաքին ներգործությամբ»։ Ըստ «Կրիմսկի վետեր» տելեգրամյան ալիքի՝ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումն է եղել Տավրիչեսկայա ՋԷԿ-ի և Սիմֆերոպոլի ՋԷԿ-ի վրա։
Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազմոժաևը հայտնել է, որ քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել էր, սակայն առավոտյան հաջողվել է պահեստային սխեմաներով մասնակիորեն վերականգնել մատակարարումը։
Էներգետիկները նախազգուշացրել են, որ օրվա ընթացքում հնարավոր են ժամանակավոր սահմանափակումներ՝ համակարգը բեռնաթափելու համար։
