ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ՝ վարորդական վկայականների տրամադրման կարգում

  Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ հուլիսի 6-ից վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։ Բանախոսներն են ՆԳՆ  իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։  

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։   Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանի պատանդ պահված աշխատակիցները այս պահին

Այսօրվա առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյանի տուն են մտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․ 

Որքա՞ն հայ է բնակվում Վրաստանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Վրաստանի ընդհանուր բնակչության թվաքանակում էթնիկ վրացիների մասնաբաժինը վերջին տասը տարում նվազել է 86,8%-ից մինչև 84,1%, թեև նրանց ընդհանուր թիվն աճել է 2,5%-ով և հասել 3,3 միլիոնի։ Դրա մասին են վկայում 2024 թվականի բնակչության մարդահամարի վերջնական արդյունքները, որոնք հրապարակել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3,93 միլիոն … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր … Read more

Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել

Հուլիսի 5-ին՝ ժամը 21։40-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 22:34-ին։ Այրվել է տան տանիքը՝ մոտ 80 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տան տանիք:

Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Կալիֆոռնիայի ափամերձ Նյուպորտ-Բիչ քաղաքում Անկախության օրվա տոնակատարության ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 400-ը։ Այդ մասին հուլիսի 5-ին հայտնել է Los Angeles Times (LA Times) թերթը՝ հղում անելով տեղական իրավապահ մարմիններին։ «Նյուպորտ-Բիչում Անկախության օրվա տոնակատարությունը վերածվել է քաոսի, ինչի հետևանքով տեղական իրավապահ մարմինները ձերբակալել են … Read more

Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին. փաստաբան – Ազգ

Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Առանց հոդվածների նայելու էլ, այն հռետորաբանությունը, որ կա մինչև այս, բոլորս էլ կարծում եմ՝ կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, և սա բացարձակ … Read more

Արարատի տիրապետմանն է վերադարձվել ևս 1 հողատարածք

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով հողամասը 2008 թվականի ապրիլի 2-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է ֆիզիկական անձի: Վերջինս կառուցապատման իրավունքը նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցել է մեկ այլ ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի ապրիլի 2-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Դատախազի միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հունիսի 29-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով, 1 միլիոն 109 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը: Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 18-ին դատախազական ներգործության արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել էր Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով, 2 միլիոն 403 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը: Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Թրամփը նախատեսում է Զելենսկու հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ»․ #Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը։ Նշենք, որ Զելենսկու և Թրամփի հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին, հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ուկրաինական հակամարտության ավարտին ուղղված հնարավոր լուծումները։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտնել էր, որ … Read more