
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը։
Նշենք, որ Զելենսկու և Թրամփի հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին, հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ուկրաինական հակամարտության ավարտին ուղղված հնարավոր լուծումները։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման թեման։ Սպիտակ տան ղեկավարը վերահաստատել էր խաղաղ կարգավորմանն աջակցելու պատրաստակամությունը: