«Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է.Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել։Ասում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատգամավորական մանդատներից զրկելու ԿԸՀ որոշումը ՍԴ կողմից ուժի մեջ թողնելը մեծ հիասթափություն է առաջացրել նույնիսկ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» արևմտամետ թևի որոշ առանցքային գործիչների շրջանում։ Սա շատ … Read more

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մուշեղ Գալստյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորաբար՝ – արտադրական շինությունների հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,– առաստաղները, արտադրական շինությունների վերևում գտնվող … Read more

Նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության … Read more

Հայաստանն առաջին անգամ Պակիստանում դեսպան կունենա

Հայաստանը, իր նորանկախ պատմության մեջ առաջին անգամ, Պակիստանում դեսպան կունենա։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին մոտ մեկ տարի առաջ՝ համատեղ կոմյունիկե ստորագրելով։ Դրանում Երևանն ու Իսլամաբադը նշել էին, որ կձգտեն զարգացնել բարեկամական հարաբերությունները։ Պակիստանը, որ տասնամյակներ շարունակ չէր ճանաչում … Read more

Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը

06.07.2026 | 15:39 Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ներքաղաքական պայքարի նոր փուլ, որտեղ առաջնային գործիքը դարձել է ընդդիմադիր քաղաքական կենտրոնների չեզոքացումը։ Վաղ առավոտից սկսած Գագիկ Ծառուկյանի տան և բիզնեսների խուզարկությունները, Ռոբերտ Քոչարյանի մուտքի արգելումը՝ դրա ցուցադրական հրապարակայնացմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող կալանքը, ընտրություններից անմիջապես առաջ Արմեն Աշոտյանի … Read more

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի հարձակման փորձերը կարժանանան ավելի կոշտ պատասխանի. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Զելենսկու  ծրագրած զանգվածային հարձակումը խափանվեց, և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը ոչնչացվեց. հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին գիշերը Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելով՝ Վլադիմիր Զելենսկին փորձում էր իր օտարերկրյա հովանավորներին ապացուցել Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական թիրախներին հարվածելու իր պատրաստակամությունը։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին այս հարձակման նպատակն էր իր եվրոպացի … Read more

Օլիմպավանից  դուրս են բերել միջազային տարբեր մրցելույթների մասնակից մարզիկների. սա միջազգային սկանդալ է. Տոնոյան

Իրավապահների գործողությունների հետևանքով պարալիզացված են «Մուլտի գրուպ»-ի կազմում մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը պարալիզացված է, մի քանի հազար աշխատակիցներ մնացել են դրսում, լրագրողների հետ զրույցում ասաց  ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Ըստ նրա՝ այդ հասցեներից են «Արարատ ցեմենտը», Արարատի գինու, կոնյակի գործարանը, Օլպիմպավանը, հյուրանոցներ Ծաղկաձորում, Մուլտի սթոնը, Մուլտի Վելնես համալիրը։ «Բացի այն, … Read more

Վարորդների համար նոր կանոններ․ ինչ է փոխվում վերականգնման գործընթացում

2026 թվականի հուլիսի 6-ին ՆԳՆ-ում տեղի ունեցած ասուլիսին ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացրել են վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում կատարված փոփոխությունները։ Ինչպես փոխանցում է Iravaban.net–ը՝ 2026 թվականի հուլիսի 2-ին կառավարության նիստում հաստատվել է 2020 թվականի մարտի 26-ի 385 նորմատիվ որոշման մեջ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Միշուստինի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» ցուցահանդեսի տաղավարներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության … Read more