ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին •

Միացյալ Թագավորությունը ձգտում է ձայնի իրավունք ստանալ Եվրոպական Միության հիմնական հանձնաժողովներում՝ իր չափանիշները համապատասխանեցնելու համար, սակայն Brexit-ից հետո «վերագործարկման» փորձը հանդիպում է «գրգռվածության»։ Սա «գրգռում» է Բրյուսելին և հանդիպում է մի շարք եվրոպական մայրաքաղաքների կոշտ դիմադրությանը։ Մեծ Բրիտանիան ձգտում է միանալ գյուղատնտեսության և սննդի որակի չափանիշների, ինչպես նաև դաշինքի ածխածնի և էլեկտրաէներգիայի շուկաների վերաբերյալ կանոնակարգերի … Read more

Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, ինչպես նաև խոցել են Կրոնշտադտը՝ կարևոր ռազմական թիրախ, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից … Read more

Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են ավտոբուսի վրա

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more

Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը։ Լուրը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ «Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։ Նշված որոշման դեմ բողոք … Read more

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:

ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց

 Սպորտ 4 Հուլիս, 2026 12:24 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Արդեն հայտնի են  2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի բոլոր զույգերը։ Հրավիրում ենք ծանոթանալ առաջիկա հանդիպումների ժամանակացույցին։ 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի ժամանակացույցը՝ 2026 … Read more

Փաշինյանը շնորհավորել է Թրամփին և Վենսին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

4 հուլիսի 2026 – 12:23 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։ Թրամփին հասցեագրված ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ամենաջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ, Ձեր ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին … Read more

Լեհաստանի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային նոր ֆինանսական խոստումներ չտալ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գործողությունները՝ հայտարարելով, որ «նացիստական հանցագործների» հերոսացման հաշվին ներքին աջակցություն ստանալու փորձերը սխալ քայլ են: «Ամենահիմար բանը, եթե նա նման մտքեր է ունեցել Ուկրաինայում ավելի մեծ աջակցություն ստանալու համար, Ուկրաինայի և Լեհաստանի միջև լարվածության էսկալացիան (սրումն) էր»,— լրագրողներին ասել է Տուսկը։ Նրա խոսքով՝ այժմ հենց Կիևը … Read more

Ռուսաստանը որոշել է ավիակերոսին գնել «ոչ բարեկամական» երկրից •

Ռուսաստանը, վառելիքի ներքին շուկայում առկա խնդիրների ֆոնին, պատրաստվում է Հարավային Կորեայի միջով ներկրել Ճապոնիայում արտադրված ավիակերոսինի խմբաքանակ։ Խմբաքանակի ծավալը կկազմի առնվազն 200 հազար բարել, հղում անելով ոլորտի երեք աղբյուրների՝ հայտնում է Reuters-ը։ Ենթադրվում է, որ բեռը ճապոնական Չիբայից կուղարկվի հուլիսի առաջին կեսին, իսկ հարավկորեական Յոսու նավահանգստի շրջանում այն կտեղափոխվի մեկ այլ տանկեր, որը կուղևորվի դեպի … Read more

ՆԱՏՕ-ն Անկարայի գագաթնաժողովում Ուկրաինային կխոստանա 10 մլրդ եվրո՝ ակնկալվող 60 մլրդ-ի փոխարեն

ՆԱՏՕ-ի առաջնորդները Անկարայի գագաթնաժողովում Ուկրաինային կխոստանան 10 միլիարդ եվրոյի նոր գումար՝ նախկինում ակնկալվող 60 միլիարդ եվրոյի փոխարեն՝ հակամարտությունը մինչև 2027 թվականի վերջ շարունակելու համար: Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները և Կանադան Անկարայի գագաթնաժողովում պայմանավորվել են 2026 և 2027 թվականների ընթացքում Ուկրաինային տրամադրել 70 միլիարդ … Read more