ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի»  մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Իրանի՝ ավելի քան քան 80 ռազմական թիրախների՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավերի վրա Իրանի հարձակումների։  Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ «վճռական պատասխան» կտան ԱՄՆ հարձակումներին և թույլ չեն տա միջամտել Հորմուզի … Read more

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն է․ Լուսանկար •

Սամվել Տերտերյանը (77 կգ) 4։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին ու դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն։ Այս պահին Հայաստանը Սկոպյեի մրցաշարում ունի 1 ոսկի և 2 արծաթ: Related Post navigation

2026. Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ. Լուսանկար •

Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Մինչև 67-րդ րոպեն Եգիպտոսը հաղթում էր 2-0 հաշվով, բայց Արգենտինան նախ հավասարեցրեց հաշիվը՝ Ռոմեռոյի ու Մեսսիի անվրեպ հարվածներով, ապա 93-րդ րոպեին հաշվից առաջ անցավ Ֆերնանդեշի գոլի շնորհիվ։ Related Post navigation

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Ուժեղ Հայաստան» խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման և քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։ Օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության ղեկավարի հարցն արդեն փաստացի լուծված է. այդ պաշտոնում կընտրվի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Իսկ քարտուղարի հարցը … Read more

ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների վրա հարվածների մասին

Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների՝ ի պատասխան Իրանի տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։ «Այս ագրեսիային որպես նախնական պատասխան՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային և ավիատիեզերական ուժերը, համատեղ գործողության ընթացքում, օգտագործելով հրթիռներ և … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ

«Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Ուժեղ Հայաստան» խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման և քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։ Մեր տեղեկություններով՝ խմբակցության ղեկավարի հարցն արդեն փաստացի լուծված է. այդ պաշտոնում կընտրվի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ … Read more

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվով. Լուսանկար •

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվով՝ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում: Հայկական թիմի կազմում գոլեր են խփել Օլիվեյրան՝ անկյունայինի խաղարկումից, և նորեկ Կառլոս Ֆրանսան։ «Ռիգան» 72-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստով՝ դարպասապահի հեռացման պատճառով։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ Ռիգայում։ Related Post navigation

«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հորդառատ անձրևների պատճառով անհանգստացած է կարտոֆիլի բերքի ճակատագրով։ Այդ մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։ «Վախենում եմ կարտոֆիլի համար։ Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը։ Այսպիսի եղանակին պետք է այն պաշտպանել ֆիտոֆտորայից», — ասել է Լուկաշենկոն՝ կոչ անելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել այդ մշակաբույսին։ Նա նաև հանձնարարել է … Read more

Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքները, ըստ ամենայնի, չի տվել։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին։ Հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները՝ սպասվում էր, որ … Read more

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին – armeniatoday.am

Հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Արամի փողոց 24, 24ա, 26 շենքեր, Արամի նրբանցք 26 շենք, Դեմիրճյան փողոց 17, 19, 21, 23, 25, 27/1 շենք, Սարյան փողոց 4-14 շենքեր, 11:00-14:00 Եր․ Քոչար փողոց 1, 3 … Read more