ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Իրանի՝ ավելի քան քան 80 ռազմական թիրախների՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավերի վրա Իրանի հարձակումների։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ «վճռական պատասխան» կտան ԱՄՆ հարձակումներին և թույլ չեն տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։