ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների վրա հարվածների մասին

Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների՝ ի պատասխան Իրանի տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։

«Այս ագրեսիային որպես նախնական պատասխան՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային և ավիատիեզերական ուժերը, համատեղ գործողության ընթացքում, օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հարվածներ են հասցրել ԱՄՆ 85 կարևոր ռազմական օբյեկտների Սալման նավահանգստում, Բահրեյնի ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի տարածքում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում», – նշվում է փաստաթղթում։

Leave a Comment