Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Ryanair-ի ինքնաթիռում: Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավում բարձր ձայն է լսվել, և անհայտ պատճառներով պատուհանը կոտրվել է։ Պատուհանի կողքին նստած ուղևորը գրեթե կիսով չափ դուրս է եկել ինքնաթիռից։ Ընկնելուց նրան պահել են կողքին նստածները, նաև անվտանգության գոտին: Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից մի քանի րոպե անց, երբ ինքնաթիռն արդեն օդում է եղել։ … Read more

Խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում • Tribune.am

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ զինված ուժերում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումները։ Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը համապատասխան հանձնարարականներ է … Read more

Զելենսկին հայտարարել է ռազմաճակատի համար նոր ուժերի ստեղծման մասին

Ուկրաինայի զինված ուժերը ստեղծել են նոր հատուկ հրամանատարություն՝ Ռուսաստանի Դաշնության վրա հեռահար հարվածների հրամանատարություն, որը կկենտրոնանա Ռուսաստանի դեմ հարվածների վրա, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է Համատեղ արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին։ Նրանք կմիավորեն գրոհային զորքերը, անօդաչու թռչող սարքերը, հրետանին և այլ միջոցներ՝ ռազմաճակատում արագ արձագանքման համար։ Ուկրաինայի հերոս, բրիգադի … Read more

«Օլիմպիակոս»-ից մինչև Օլիմպիական խաղեր. Դիմիտրա Ասիլյանի ուղին

10 Հուլիսի 2026, 22:00 Ջրագնդորդուհի Դիմիտրա Ասիլյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 10-ին Պիրեյոսում՝ հայ ընտանիքում: Վաղ մանկությունից նրա կյանքը կապված է եղել սպորտի հետ։ Վեց տարեկանում նա սկսել է զբաղվել լողով «Օլիմպիակոս» մարզական ակումբի ակադեմիայում, որը տասնամյակներ շարունակ դարձել է նրա մարզական տունը։ 1988 թվականին Ասիլյանն ընդգրկվել է «Օլիմպիակոս»-ի կանանց ջրագնդակի թիմի կազմում: Ակումբում … Read more

Հրդեհ՝ Երևանի հայտնի ռեստորանային համալիրներից մեկում • Tribune.am

Հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, մարվել՝ 17։25-ին։ … Read more

Անդալուսիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի հետևանքով 12 մարդու մահվան պատճառով

10 Հուլիս, 2026 21:24 Միջազգային Իսպանական Անդալուսիա տարածաշրջանում պաշտոնական եռօրյա սուգ է հայտարարվել՝ Լոս Գալյարդոսի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով մարդկային զանգվածային զոհերի կապակցությամբ։ Կրակի դեմ պայքարը շարունակվում է, գրում է El País-ը: Ներկա պահին հաստատվել է 12 մարդու մահ, ևս ութը ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ 23 մարդու … Read more

100-ից ավելի հանրային գործիչներ հայտարարությամբ սատարել են Գագիկ Ծառուկյանին

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը ստորև։ «Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։ Ամբողջ կյանքում Հայաստանի համար բարիք ստեղծած, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահոված մարդուն, հարյուրավոր գործարար … Read more

Թրամփ․Եթե Իրանը սպանի ինձ, ԱՄՆ-ը պետք է աննախադեպ հարված հասցնի

10 Հուլիս, 2026 21:35 Միջազգային Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը սպանի իրեն, ԱՄՆ-ը պետք է «ռմբակոծի նրանց այնպես, ինչպես նրանք երբեք»։ ԱՄՆ նախագահը «New York Post»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ համապատասխան հրահանգներ է տվել։ Նա նաև իրեն անվանել է Իրանի թիրախների ցուցակի «առաջին համարը» և հավելել․ «Հուսով եմ՝ դուք … Read more

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդել Ազիզ Կոնսովայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ … Read more

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Նայեֆ Հ. Ալ-Ֆայեզի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Շնորհավորելով Նայեֆ Ալ-Ֆայեզին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա … Read more