Հայտնի է՝ որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Զավարյան փողոց 163-179 առանձնատներ, Նար-Դոսի փողոց 110-133 առանձնատներ, Չարենցի փողոց 90-173 առանձնատներ, Վարդանանց փողոց 96-125 առանձնատներ, Քրիստափորի փողոց 156-172 առանձնատներ, 11:00-14:00 Արհեստավորների փողոց 5-118, Գրողների փաղոց 1, 3, Կորի փողոց … Read more

Խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի տանը. ուժայինները շրջափակել են նրա առանձնատունը – Նորություններ 06.07.2026

Լուսանկարը` sputnik Քննչական կոմիտեն հուլիսի 6-ի վաղ առավոտից գործողություններ է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որը շրջափակված է զինված ուժայինների կողմից: Քաղաքական գործչի փաստաբանների մուտքը տարածք արգելված է: Ըստ շրջանառվող տեղեկությունների, քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է խուզարկությունների փաստը՝ ընդգծելով, … Read more

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը — MediaNews

Խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեն։ «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- փոխանցեցին ՔԿ-ից։ Մեր տեղեկություններով խուզարկություններն իրականացվում են փողերի լվացմանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Խուզարկում են նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող և նրա հետ կապ ունեցող այլ տեղեր»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը, մասնավորապես ասում է․ «Տունը շրջափակված է ավտոմատավոր մարդկանցով՝ ԱԱԾ-ի աշխատակիցներ են, վերևում դրոններն են աշխատում։ Որոշ տվյալներով, Գագիկ Ծառուկյանին պատկանող և նրա հետ կապ ունեցող նաև այլ տեղեր են մտել՝ կոնյաչնի, Օլիմպավան, Մուլտի Վելնես։ Տեղյակ չենք՝ ինչ գործի շրջանակներում է տեղի … Read more

Հրշեջ-փրկարարների կողմից կանխվել է հրդեհի տարածումը

Հուլիսի 5-ին՝ ժամը 21։40-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 22:34-ին։ Այրվել է տան տանիքը՝ մոտ 80 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տան տանիք:

Կիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներ

Կիեւի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքում ռուսական հարվածի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 9 մարդ, վիրավորվել է 46- ը, այդ թվում՝ 5 երեխա։ Նրա խոսքով՝ սա դեռ վերջնական տվյալ չէ, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարար ծառայությունների հաղորդմամբ՝ առնվազն 15 բնակելի շենք վնասվել կամ մասնակի ավերվել … Read more

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն — MediaNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ․ առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում` Հուլիսի  6-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-10-ին՝ առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի  6-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ը՝ ցերեկային … Read more

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հասարակություն 6 Հուլիս, 2026 9:20 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։  «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին … Read more

Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

6 Հուլիս, 2026 9:19 Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշեց Հարություն Բոգարյանը։ Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, … Read more