ԱՄՆ զինված ուժերը ևս մեկ հարված են հասցրել Իրանին

14 Հուլիս, 2026 10:13 Միջազգային ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության զորքերը ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը։ Այս մասին հայտարարել է ռազմական մամուլի ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում։ Հինգ ժամ տևած գործողության ընթացքում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Բուշեհրում, Չաբահարում, Ջասկում, Քոնարակում, Աբու Մուսա կղզում և Բանդար Աբբասում՝ Իրանի առևտրային նավերին հարվածելու … Read more

Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում – Նորություններ 14.07.2026

ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։ Զուգահեռաբար, ըստ The New York Times-ի, նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է … Read more

Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել ՀՀ իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում. «Հրապարակ»

14 Հուլիս, 2026 10:21 Մամուլ   «Հրապարակ»-ը գրում է.   Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն … Read more

«Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում․ ՉԼ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում է անցկացրել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Պորտուգալացի Մանուել Տուլիպայի թիմը պատրաստվում է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը։ Այն տեղի կունենա այսօր Ռիգայում և կմեկնարկի 21:00-ին։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2։0 հաշվով։

Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը Քնեսեթում

14 հուլիսի 2026 – 10:25 AMT PanARMENIAN.Net – Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Այդ մասին հայտնել է իսրայելցի պաշտոնյան, գրում է JNS-ը: Որոշումն ընդունվել է տարածաշրջանում նոր լարվածության պայմաններում, երբ Իրանի կողմից Պարսից ծոցում շարունակվող հարձակումների հետևանքով խափանվել է հրադադարը։ Այն նաև հաջորդել է անցած շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի … Read more

Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին և հույս հայտնել, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։    

«Այս ձիերը հատուկ խնամք են պահանջում, տեղափոխելու դեպքում խնդիրներ կառաջանան»․ Հովհաննես Վարդանյան

«Եթե ձիերը տեղափոխվեն, վնաս կկրեն, որովհետև հատուկ խնամք են պահանջում, գտնվում են իրենց ծանոթ միջավայրում, տոհմական ձիեր են։ Այդ մասով խնդիր կարող է կառաջանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբից Հովհաննես Վարդանյանը՝ հավելելով, որ այգում տասից ավելի ձի կա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահները եկել են Ծառուկյանի ձիերի հետևից։

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Հուլիսի 13-ին տեղի է ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ներկա էին նաև … Read more

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Տարիներով փակ մնացած մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում, իսկ քաղաքի կենտրոնում ու թաղամասերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Թալինում կառավարության ու համայնքային ներդրումները միաժամանակ փոխում են կրթական միջավայրը, հանրային տարածքները։ Առավել մանրամասն՝ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութում: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ