Օպերատիվ տվյալների իրացմամբ փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին: Արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված 1 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, 1 անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով: Հարկ է նշել, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի մուտք գործելու արգելված իրերի հանձնման կանոնների մասին: Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Գերմանիան զգուշացնում է, որ ԵՄ պաշտպանական գնումների գործընթացը կարող է խեղդել նորարարությունը

Սպառազինությունների ղեկավար Կարստեն Ստավիցկին ասել է, որ բազմազգ ծրագրերը կարող են չափազանց շատ ժամանակ պահանջել: ԵՄ պաշտպանական գնումները չպետք է կենտրոնանան մեկ եվրոպական համակարգի վրա, այլ՝ տարբեր մրցակցային ծրագրերի զարգացման խթանման վրա՝ նորարարությունը խթանելու համար, Euractiv-ին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության սպառազինությունների վարչության ղեկավար Կարստեն Ստավիցկին։ Բունդեսվերի սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայության մեջ աջակցության դաշնային … Read more

Ազովի ծովում նոր ճակատ․ Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային, Կիևը հայտնում է տասնյակ նավերի խոցման մասին

Ռուսաստանը Ուկրաինային մեղադրել է ահաբեկչության մեջ՝ Ազովի ծովում նավերի դեմ իրականացվող հարձակումների ֆոնին, մինչդեռ Կիևը հայտարարել է, որ վերջին ինը օրում հարվածել է 116 ռուսական նավի։ Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել է, որ միայն վերջին գիշերվա ընթացքում հարվածներ են հասցվել 11 ռուսական նավի՝ հինգ նավթատարի, հինգ բեռնանավի և մեկ քարշակի։ Նրա խոսքով՝ … Read more

PressMedia.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին

Ուշադրության կենտրոնում 15 Հուլիս, 2026 11:31 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ … Read more

Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսան. երեք զոհ կա

Անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է Х-59/69 տեսակի երկու կառավարվող հրթիռ և 122 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական զինված ուժերի ՀՕՊ-ը խոցել է 101-ը, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Առավոտյան ռուսական զորքերը հրթիռակոծել են Օդեսան, որի հետևանքով վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Քաղաքային … Read more

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Մեղրաշատ) իրականացրած ստուգման ընթացքում պարզել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: ՍԱՏՄ-ից մանրամասնել են դրանք. — արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, — … Read more

Past.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.80 դրամ։ … Read more

Մոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային հաղորդակցություն

Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից այժմ ուղիղ ավտոբուսային երթուղիներ են իրականացվելու դեպի Երևան։ Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։ «Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի են ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղիներ։ «Կրասնոգվարդեյսկին» մայրաքաղաքի հարավում գտնվող առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է, որտեղից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից հնարավոր է հասնել … Read more