«Մատ են թափ տալիս, թե՝ դուք ձեր հալը հլը կտեսնեք»․ Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընտրակաշառք բաժանողները, որքան հեռանում ենք հունիսի յոթից, այնքան լաչառ ու ագրեսիվ են դառնում։ Երբ իրենց հիշեցնում ես, թե ինչ են արել, լաչառավարի բղավում են՝ դատարանի որոշում չկա կամ հիշեցնում են, որ մենք հին ծանոթներ ենք, իսկ որ հին ծանոթ ենք, ուրեմն չենք կարող հիշեցնել ընտրակեղծարարության մասին։Մի … Read more

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել ապառաժ քարերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարի հետևանքով «Opel … Read more

Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հնարավորություն ունեին հարված հասցնելու և ոչնչացնելու Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը հավաքված Իրանի ողջ ղեկավար կազմին, սակայն նման քայլի չեն դիմել միջուկային բանակցությունները պահպանելու նպատակով։ «Axios» տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը նշել է. «Մեկ կրակոց, և մենք կարող ենք ոչնչացնել նրանց բոլորին, բայց մենք չենք պատրաստվում դա անել, … Read more

10:00 Լուրերը մեկ տողով. Ընտրությունների վերջնական պատկեր. ընդդիմության նոր օրակարգը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ որոշման, 9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ։ •Ընդդիմադիր հինգ քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ չճանաչելով ձևավորվող իշխանության լեգիտիմությունը: Նրանք հայտարարել են միասնական քաղաքական օրակարգի և նոր դիմադրության փուլի մեկնարկի մասին։ •Հայաստանում … Read more

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի – armeniatoday.am

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 5-ին ԱՄՆ դոլարը գնում են 365,32 դրամ միջին գնով, վաճառում՝ 370,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից: Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,33, վաճառվում՝ 4,86 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 414,79, վաճառվում՝ 426,82 դրամով։

Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. «Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ, Այսօր՝ հուլիսի 5–ին, նշում ենք Սահմանադրության օրը։ Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլեւ այդ կարգի ծագումնաբանության, օրգանական կապի ապահովումը պետության հիմնադիրի, ինքնիշխանի, այսինքն` ժողովրդի հետ։ … Read more

Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ և հանդես եկել նոր Մայր օրենքի օգտին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ և հանդես եկել նոր Մայր օրենքի օգտին ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել հուլիսի 5-ին նշվող Սահմանադրության օրվա առթիվ: Նա անդրադարձել է երկրի սահմանադրական կարգի և քաղաքական օրակարգի հարցերին, այդ թվում՝ նոր Սահմանադրություն ընդունելու … Read more

Մբապեն Ֆրանսիային դուրս բերեց 1/4 եզրափակիչ․ ԱԱ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Ֆիլադելֆիայում խաղաց Պարագվայի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը 70-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Կիլիան Մբապեն, ով աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 19-ի և 1 գոլով է հետ ռեկորդակիր Լիոնել Մեսսիից։ Ֆրանսիացիները քառորդ եզրափակչում կմրցեն Մարոկկոյի թիմի հետ, որը պայքարից դուրս էր … Read more

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ։ «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետության Մայր օրենքը, որն արդեն երեք տասնամյակ Հայաստանի պետականության, իրավական համակարգի և հանրային կյանքի կազմակերպման անկյունաքարն է։ Սահմանադրությունը ամրագրում է ոչ միայն պետական իշխանության կազմակերպման սկզբունքները, այլև … Read more

Սահմանադրական դատարանի որոշումը չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը

05.07.2026 | 10:07 Համատեղ հայտարարություն Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։ Սահմանադրական դատարանի այս որոշումը. – չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից. – չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական … Read more