Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Ֆիլադելֆիայում խաղաց Պարագվայի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը 70-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Կիլիան Մբապեն, ով աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 19-ի և 1 գոլով է հետ ռեկորդակիր Լիոնել Մեսսիից։
Ֆրանսիացիները քառորդ եզրափակչում կմրցեն Մարոկկոյի թիմի հետ, որը պայքարից դուրս էր թողել Կանադայի ընտրանուն։