Ծառուկյանը հայտարարում է՝ իր հանդեպ իրականացվողը «ակնհայտ կեղծ է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել՝ պնդելով իր հանդեպ իրականացվողը «ակնհայտ կեղծ է»: «ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։ Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին», – ֆեյսբուքյան էջում գրել է Ծառուկյանը: Ծառուկյանը երկու … Read more

Մեր ապրանքը Եվրոպայում Ռուսաստանից թանկ ենք վաճառելու •

Հայաստանից մի շարք ապրանքների՝ Ռուսաստան արտահանման արգելքից տնտեսվարողները փորձում են ելքեր գտնել։ Նոր շուկաների որոնման հարցում կառավարությունը թեեւ հայտարարում է, որ աջակցում է արտադրողներին ու արտահանողներին, բայց դրանք միայն խոսքեր են, փաստացի, տնտեսվարողները մնացել են միայնակ։ Հրապարակ թերթը գրել է․ Մեզ հետ զրույցում Գողթում գտնվող խոշոր ջերմոցներից մեկի տնօրեն Մարկես Ղարիբյանը նշեց, որ փորձում են … Read more

Իսպանական ռինգում՝ հայկական դրոշով. երբ ինքնությունը հաղթում է բոլոր գրավիչ հովանավորչական առաջարկներին․ «Սփյուռքի ձայնը»

Իսպանիայում ապրող հայ մարզիկների համար ռինգ դուրս գալը միայն սպորտային կարիերա չէ, այլ կոնկրետ ինքնության հաստատում։ «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի շրջանակներում MMA մարտիկ Գևորգ Սարգսյանը և բռնցքամարտիկ Ռոբերտ Իվանյանը պատմել են իրենց հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական ու անձնական բարդությունների մասին։ Գևորգ Սարգսյան. «Արդյունքներ՝ հովանավորության փոխարեն» Գևորգ Սարգսյանն արդեն 21 տարի է՝ Իսպանիայում է։ Նա հասցրել է … Read more

Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը․ որդին կուսակցական է

«Սյունյաց երկիր»-ը հայտնում է, որ այսօր առավոտյան ժամը 9-ից թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն։ Մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։ Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։ «Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, … Read more

«Մարդիկ սկսել են շատ ծաղիկ նվիրել»․ Փաշինյանը կատակեց՝ փորձելով կոծկել արտահանման խնդիրները

The post «Մարդիկ սկսել են շատ ծաղիկ նվիրել»․ Փաշինյանը կատակեց՝ փորձելով կոծկել արտահանման խնդիրները appeared first on Tribune.am.

Մնում ենք Ադրբեջանի բենզինի հույսի՞ն․ ՌԴ-ի արգելքը հարցեր է առաջացնում •

Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ռուսաստանը լիակատար արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, նշելով, որ որոշումը պայմանավորված է ներքին շուկա մատակարարումները մեծացնելու համար։ Այս որոշումը, ըստ էության, նշանավորեց Ռուսաստանում գարնան վերջից և ամռան սկզբից սրվող լվառելիքային լուրջ ճգնաժամի գագաթնակետը: Նախկինում Ռուսաստանը արգելք էր դրել դիզելային վառելիքի արտահանման … Read more

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: «Ի սրտե երախտագիտությունս եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության ներկայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար: Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը», – … Read more

«Մա՛մ, ամբողջ աշխարհն էլ ասի՝ Գևորգը չկա, իմացի՛ր, ես կամ ու քո սրտում եմ…»

09.07.2026 | 11:23 (իր զինվորին մարմնով պաշտպանած լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի հավերժի Քոչարին) «Հիմա գիշերվա 3:33-ն է… Էս նամակը գրում եմ, որովհետև հասկանում եմ՝ վիճակը լուրջ է… Սա իմ ընտրությունն է, ոչ մեկը չէր կարող ինձ արգելել, որ բանակ գամ, սպա դառնամ ու պոստ պահեմ: Ռոստովում օրերն էի հաշվում, թե երբ եմ հասնելու պոստ… չգիտեմ ինչի, իմ տունը … Read more

Աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա, որն անցնում է Հայաստանով. Բայրամով

Մեզ տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա, որն անցնում է Հայաստանով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, որ անցյալ տարվա Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանով անցնող հատվածի վերաբերյալ համաձայնագիրն էր. «Միացյալ Նահանգները նույնպես աջակցում է դրան: Այս հարցի շուրջ բանակցությունները … Read more

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։ Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի … Read more