Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Boston Dynamics» ընկերությունը ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության ընթացքում ներկայացրել է իր ռոբոտների հնարավորությունները։ Մարդանման «Atlas» ռոբոտը սովորել է հարվածել ֆուտբոլի գնդակին, իսկ «Spot» քառոտանի ռոբոտները ներգրավվել են մարզադաշտերի անվտանգության աշխատանքներում։ «Atlas»-ը հատուկ ուսուցմամբ կարողանում է կատարել բարդ ֆուտբոլային շարժումներ, այդ թվում՝ «Ghost Rabona» հնարքը։ Ընկերության մասնագետների խոսքով՝ ռոբոտի ուսուցման համար օգտագործվել են շարժման գրանցման և արհեստական … Read more

Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշումը կբողոքարկվի․ փաստաբան

Դատարանը բավարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառելու միջնորդությունը և հաստատել ձերբակալման իրավաչափությունը։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատարանում մի բառ անգամ չի քննարկվել․ ոչ դատավորն է հարց բարձրացրել, ոչ էլ կողմերն են կարծիք հայտնել։ Այսինքն՝ … Read more

Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ փաստաբան

Մեզ համար անակնկալ չէր, այն պահից, երբ այս ապօրինությունները սկսել են, մենք հասկացել էինք՝ այս գործողությունը լինելու է, որովհետև սա հրապարակային հանձնարարականի արդյունք է, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին։ «Դատարանը նաև հաստատեց ձերբակալության իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառ անգամ քննարկում չի եղել։ Ո՛չ … Read more

Թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել․ մանրամասներ

Հուլիսի 6-ի գիշերը՝ ժամը 3․30-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Գրիբոյեդովի փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդու։Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, թե մարիխուանա տեսակի թմրամիջոցը 30 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։***Հուլիսի 6-ի առավոտյան՝ … Read more

Արկադի Ղուկասյանի փաստաբանը խնդրել է արդարացնել նրան

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի փաստաբանը դատարանին կոչ է արել բեկանել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան:  Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը կրկին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:  Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 10-ին:

«Ծառուկյանը ուժեղ տղամարդ է և կմասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին». Սամվել Կարապետյան

Փողերի լվացման, իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Սամվել Կարապետյանը, որ ավելի քան կես տարի է տնային կալանքի տակ է,այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «ապօրինություն» որակեց ընդդիմադիր «Բարգավաճ Հաաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդումը: «Ապօրինությունները շարունակվում են», – հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ վստահեցնելով. – «Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու, Ծառուկյանը ուժեղ, … Read more

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է – Ազգ

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել. հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։ «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը … Read more

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին 1Լurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի … Read more

Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է ռուս մարզիկների նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չեղյալ է հայտարարել ռուս մարզիկների համար սահմանափակումների վերաբերյալ իր առաջարկությունները, հայտնում է ՄՕԿ-ի կայքը։ ՄՕԿ-ի գործադիր խորհրդի ընդունած որոշմամբ՝ ռուս մարզիկների և թիմերի մասնակցության համար 2022 թվականի փետրվարի 28-ից մինչև 2023 թվականի մարտի 28-ը գործող առաջարկվող պայմաններն այլևս ուժի մեջ չեն։ 2022 թվականի փետրվարին միջազգային ֆեդերացիաներին և մրցումների կազմակերպիչներին առաջարկվել էր … Read more