Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում մեկ տարուց պակաս բնակված քաղաքացիները։ Հայտարարությունը ստորագրել է արտերկրում բնակվող 67 ՀՀ քաղաքացի՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Իտալիայից և այլ երկրներից։ Նրանք հիշեցրել են, որ հուլիսի 3-ին «Քաղաքացիական … Read more

ԱՄՆ-ի հարվածներից Իրանում մեկ զոհ կա. IRNA

Իրանական պետական IRNA գործակալությունը հաղորդում են, որ Միացյալ Նահանգների գիշերային հարվածների հետևանքով Իրանի հյուսիս-արևմուտքում առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել: Ամերիկյան կողմից մեկնաբանություն առայժմ չկա: Այսօր պետական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ ԱՄՆ-ի հարվածները թիրախավորել են Իրանի հարավային նավահանգստային Բուշեհր քաղաքում գտնվող մի քանի վայրեր։ Այդ քաղաքում է գտնվում երկրի միակ քաղաքացիական միջուկային … Read more

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ երբ կսկսվեն բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի համոզմամբ՝ Վաշինգտոնի հետ ռազմական բախման դադարեցումն ու հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության մեկնարկը հնարավոր են միայն ռազմադաշտում սեփական երկրի առավելության պարագայում։ «Պատերազմի ավարտը հնարավոր է կամ բացարձակ ռազմական հաղթանակով, կամ էլ բանակցությունների միջոցով։ Բանակցությունների ճիշտ պահը հենց այն պահն է, երբ ռազմական ճակատում հասել ես հուսալի դաշտային ու ռազմավարական ձեռքբերումների»,- … Read more

Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։ «Ջահակիր» երիտասարդական շարժման նպատակն է ձևավորել երիտասարդների համախմբված համայնք, որն առաջնորդվելով Ավետարանի արժեքներով՝ կաճի հավատքի մեջ, ակտիվորեն կմասնակցի Եկեղեցու կյանքին և իր խոսքով ու գործով կշողարձակի Քրիստոսի լույսը՝ ծառայելով հայրենիքին ու եկեղեցուն։ Օրը մեկնարկեց միասնական աղոթքով, … Read more

«Ժամանակակից ֆուտբոլում հաջողության բանալին ոչ թե առանձին աստղերն են, այլ համակարգը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Իսպանիան՝ աշխարհի չեմպիոն. Աշխարհի առաջնության եզրափակիչը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեծ ֆուտբոլում հաղթանակը հաճախ բաժին է հասնում ոչ թե ամենափայլուն աստղերին, այլ այն թիմին, որը խաղը կարողանում է վերածել ներդաշնակ և կազմակերպված համակարգի։ Այս անգամ այդ համակարգի անունը Իսպանիա է: Իսպանիայի հավաքականը խաղի ընթացքում ցուցադրեց ժամանակակից ֆուտբոլի ամենաբարձր մակարդակներից … Read more

Ավինյանը՝ Երևանի բոլոր շինհրապարակների համար նոր պարտադիր պահանջի մասին

Երևանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանը գործակարգավորական նիստի ընթացքում դարձյալ հանձնարարական տվեց պահպանել վերահսկողության խիստ տեմպը քաղաքում իրականացվող բոլոր տեսակի շինարարական աշխատանքների նկատմամբ։ Նա պահաջեց, որ փոշեկլանիչ ցանցերի օգտագործումը դառնա համատարած ողջ Երևանում։ «Այս տեմպը, կարծում եմ, պետք է պահպանվի, մինչև իսկ մենք չսկսենք տեսնել, որ փոշեկլանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են։ Շինարարական բոլոր աշխատանքները՝ թե՛ ենթակառուցվածքային, … Read more

ՄԻՊ-ի` մարզային բնակավայրեր պարբերաբար իրականացվող այցերն ունենում են կարևոր արդյունքներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած աշխատանքային խումբը 2025 թվականի մայիսին այց էր իրականացրել Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներ, այդ թվում՝ Կապան համայնքի Շիկահող, Սրաշեն և Ծավ, Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր, ինչպես նաև Տեղ համայնքի Խնածախ և Խոզնավար սահմանամերձ բնակավայրեր։ Այցն իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ համատեղ: Այս … Read more

Մա՞րդ, թե՞ անհոգի մեխանիզմ

20.07.2026 | 10:44 Հայոց աշխարհի հոգևոր դիմադրությունն ու սթափվելու ժամանակը Մեր Հայրենիքում սկսված ցավոտ գործընթացները բնավ պատահական սխալներ կամ բացթողումներ չեն, այլ հստակ գծված, համակարգված ռազմավարություն՝ ուղղված մեր ազգային դիմադրողականությունը կոտրելու և մեր հոգևոր ողնաշարը ջախջախելու գլոբալ տրամաբանության մեջ, իսկ մենք պարզապես իրավունք չունենք քնած մնալու, երբ վտանգված է մեր տեսակը։ Սիրելի հայրենակիցներ՝ ի Հայաստան, ի Արցախ … Read more

Այսօր ժամը 11-ից Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 1 օր ջուր չի լինի

20 Հուլիս, 2026 10:30 Հասարակություն «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 20-ին ժամը 11.00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Իսակովի, Ազատության, Գայի, Գ. Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների, Կոմիսարների, Պ.Սևակի, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, … Read more

«Չէր կարող չհուզվել․ պարտվեց իր ֆուտբոլային կյանքի վերջին եզրափակիչը»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս պահի դրությամբ հենց նա է ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողը: Նրա արցունքները խաղադաշտում մենք հազվադեպ ենք տեսել: Այս անգամ նա չէր կարող չհուզվել, որովհետև հենց ինքը պարտվեց իր ֆուտբոլային կյանքի վերջին եզրափակիչը: Իսկ պարտվեց հենց ինքը, որովհետև հենց ինքն էր իր հեղինակության, պրոֆեսիոնալիզմի ու անկրկնելության համատեղմամբ … Read more