Tasnim. ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ ինքնաթիռներին Հորդանանում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել Հորդանանում տեղակայված ամերիկյան ինքնաթիռների վրա։ «ԻՀՊԿ ուժերը բալիստիկ հրթիռային հարձակումներ են իրականացրել Աքաբա օդանավակայանում տեղակայված ամերիկյան խոշոր C-17 և P-8 տրանսպորտային ինքնաթիռների վրա», – «Թասնիմ» լրատվական գործակալությունը մեջբերում է ԻՀՊԿ-ի խոսքերը։

11:00 Լուրերը մեկ տողով. Եղանակային անակնկալներ, նոր քրեական վարույթ և թեժ մարտեր Մերձավոր Արևելքում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում կպահպանվի հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցությունը, իսկ հուլիսի 22-24-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: •Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման շրջանակում հերթական վերանորոգված 3-վագոնանոց շարժակազմն արդեն հանձնվել է շահագործման: •Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների կողմից Մասիսում ընտրակաշառք խոստանալու դեպքով, … Read more

ՖԻՖԱ-ն աշխարհի չեմպիոններին կպարգևատրի ադամանդներով զարդարված 30 ոսկե մատանիներով

20 Հուլիսի 2026, 11:19 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի հաղթող Իսպանիայի հավաքականը ՖԻՖԱ-ից կստանա չեմպիոնական մատանիներ, որոնք պատրաստված են Սուպերբոուլի ավանդույթների ոճով։ Ընդհանուր առմամբ պատրաստվել է 2026 մատանի, որոնցից 30-ը նախատեսված են ֆուտբոլիստների և մարզչական շտաբի համար, իսկ մնացած 1996-ը կվաճառվեն ազատ շուկայում՝ որպես պաշտոնական լիցենզավորված արտադրանք։ Այս մասին գրում է championat.com-ը։ Մատանիները պատրաստված են … Read more

Ռուսական և ուկրաինական ԶՈւ-ն փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 20-ի գիշերը հարձակվել են Մոսկվայի մարզի վրա, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Քաղաքապետի տվյալներով՝ իրիկնամուտից ի վեր Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք, դրանց մեծ մասը ոչնչացվել է հեռավոր մատույցներում։ 85 դրոն խոցվել է … Read more

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր չորրորդ երեխային է ունեցել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ իր և կնոջ՝ Ուշայի որդի է ծնվել։ Այս մասին հայտնել է Վենսը X-ի իր էջում: «Մենք ուրախ ենք հայտնել, որ այսօր առավոտյան ծնվել է մեր փոքրիկ Ալեք Նիլ Վենսը»,- ասվում է Վենսի գրավոր հայտարարության մեջ։ ԱՄՆ փոխնախագահն ավելացրել է, որ կինը և երեխան իրենց լավ են զգում, … Read more

Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր Կամենդատյան

Blog 20 Հուլիս, 2026 11:14 Ինչու է թանկ գյուղմթերքը՞   Առաջին հայացքից իսկապես պարադոքսալ է թվում. տրամաբանությունն հուշում է, որ եթե արտահանման ճանապարհները փակ են կամ սահմանափակ, ապրանքը պետք է մնա երկրի ներսում, առաջարկը մեծանա, և գները կտրուկ անկում ապրեն։   … Read more

Ռուբիոն ասել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Ֆիլիպիններում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ կլինի հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում կայանալիք Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակներում։ «Ես վստահ չեմ, որ դա վերջնականապես որոշված ​​է։ Բայց մենք պատրաստ կլինենք հանդիպել նրանց հետ», – ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք պատրաստ կլինի հանդիպել Լավրովի կամ … Read more

Իրանը հարձակվել է Հորդանանի և Քուվեյթի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում և Քուվեյթում ամերիկյան ռազմական թիրախների ուղղությամբ հարձակումներ իրականացնելու մասին:  Իրանական կողմը պնդում է, որ ոչնչացրել է Ակաբայի օդանավակայանում գտնվող ամերիկյան ինքնաթիռներ, Քուվեյթի ռազմաբազայում տեղակայված ռադարային համակարգեր, ինչպես նաև MQ9 անօդաչու թռչող սարքերի անգար ԻՀՊԿ-ն Քուվեյթի ժողովրդին ուղղված ուղերձում շեշտել է, որ երկրի տարածքը չպետք է ծառայի որպես … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մինչև օգոստոսի վերջ եթե ավտոմատ սարքավորումները լուծում չստացան, ծառայությունը թող գնա հավաքի»․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգեց մինչև օգոստոսի վերջ եթե Երևանում ավտոմատ սարքավորումների հարցը լուծում չստանա, հեռացնել դրանք։ Մանրամասները՝ տեսանյութում․