ՄԱԿ-ը հետազոտման առարկա է դարձրել Սրբազան պայքարի «18 արդարների» գործը

Փաստաբան Տաթրիկ Սողոյանը գրում է․ «Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։ Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը. Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։ Թեև մեր … Read more

ՖՈՏՈ․ Ինչքա՞ն գումար է վճարել զույգը Գառնիի արգելոցում ամուսնության առաջարկություն անելու համար

Մեկ ժամվա համար 500 հազար դրամ վճարելով՝ տղան ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին Գառնիի պատմամշակութային արգելոցում։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ArmLur.am-ին հայտնել են, որ պատմամշակութային արգելոց հանդիսացող տարածքներում նման միջոցառումների անցկացումը թույլատրվում է՝ համապատասխան վճարի դիմաց։ ՊՈԱԿ-ից նշել են. «Նախարարի 57-Լ հրամանի համաձայն՝ արգելոցների տարածքում թույլատրվում է միջոցառումներ իրականացնել համապատասխան … Read more

Հայտնի է Մուրացան փողոցում 30-ից ավելի կրակոցների գործով ձերբակալվածի ինքնությունը. Արմլուր

ArmLur.am-ին հայտնի է դարձել Էրեբունիում կրակոցների գործով ձերբակալվածի ինքնությունը։ Վերջինս Արմեն Օհանյանն է: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ , որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանը ևս միջադեպի հետ կապ ունի եւ նրա վիրավորումը պատահականության հետեւանքով չէ: Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ … Read more

Haaretz. Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, որը հաստատվել էր անցյալ ամիս, Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ Ադրբեջանի կողմից վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ գործադրված ճնշման պատճառով, իսրայելական Haaretz պարբերականին հայտնել է աղբյուրը։ Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ վարչապետ Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի ավագ խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել նրա գրասենյակի հետ։ Haaretz-ը … Read more

Շիրակի մարզում «Mercedes CLA»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 37-ամյա Կարմեն Ս․-ն, 13-ամյա Ս․ Փ․-ն, … Read more

Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի … Read more

Դե ինչ, սիրելի՛ «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը․․․Տաթևիկ Սողոյան

Դե ինչ, սիրելի՛ «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է․ գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նա մանրամասնել է․«Հիշու՞մ էիք, որ ասում էի` «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի` սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։ Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.  Հայաստանի դեմ երբևէ … Read more

Միքայել Խաչատրյանը վայր է դնում ավագանու մանդատը. նա պատգամավորական մանդատ կվերցնի

Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է, որ դադարեցնում է լիազորությունները, ԱԺ պատգամավորի մանդատ վերցնելու համար։ «2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, … Read more

Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց․ Կարևոր դիտարկում •

Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, … Read more

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

Wildberries-ը հայտարարել է, որ «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ մամուլում տարածված տեղեկությունները՝ անօդաչուների հարձակման հետևանքով պահեստի տարհանման մասին, չեն համապատասխանում իրականությանը։ Ընկերության հայտարարության համաձայն՝ «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնում բոլոր հիմնական գործընթացներն իրականացվում են անխափան, և աշխատանքը չի դադարեցվել։ Ավելի վաղ Kommersant-ը, հղում անելով RWB-ի մամուլի ծառայությանը, գրել էին, որ Մոսկվայի մարզի Կոլեդինո բնակավայրում … Read more