Մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները. Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է.

«Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են:

Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, բայց մենք ՍՏԻՊՎԱԾ էինք սառեցնել մրցույթը նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով, խոստանալով անպայման ամփոփել արդյունքները ընտրություններից հետո:

Սիրելի ուսանողներ, մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները։

Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա շատ շուտով…»:

Leave a Comment