Ձկնաբույծները կառավարության մոտ բողոքի ցույց են անում

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում` պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Նրանք ցանկանում են մատակարարման շուկաների հետ կապված խնդիրների լուծում։ Հունիսի 26-ին «Ռոսսելխոզնադզոր»- ը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի մատակարարումները` պնդելով, որ ոլորտում համակարգային խախտումներ է հայտնաբերել։ Հայաստանի կառավարությունը փորձում է հայ ձկնաբույծների համար մատակարարման նոր շուկաներ գտնել։ Կառավարության հուլիսի 16-ի նիստում գործադիրը հաստատել … Read more

Գագիկ Ծառուկյանին բերել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Կալանավորված Գագիկ Ծառուկյանին ոստիկանների ուղեկցությամբ այսօր բերել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության: Տարածքում հավաքվել են նրա աջակիցները, հիմնարկությունների աշխատողները: «Մեզ տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա: Այն մեղադրանքն է, որ գործն այստեղ քննվում է՝ խարդախություն, փողերի լվացում, այդ մեղադրանքի մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: ԲՀԿ առաջնորդ, … Read more

Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը գտնվում է Վաշինգտոնում՝ պատմական հանդիպում ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Բանակցությունների առանցքում Հարավային Լիբանանի անվտանգային պայմանավորվածություններն ու Լիբանանի կառավարության վերահսկողության ամրապնդումն են։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի երկրում անվտանգության միակ պատասխանատու մարմինը լինի բացառապես Լիբանանի կառավարությունը։ Գնահատեք հոդվածը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է  առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ․Մ․-ն տեղեկանալով ընկերության էլեկտրոնային հավելվածի միջոցով հաշիվների միջև փոխանցումներ իրականացնելիս … Read more

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները – Ազգ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին, Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և  մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում։

Հայրենիքը հույսի խարիսխն է համայն հայության

21.07.2026 | 11:36 Մեր Եկեղեցին պիտի շարունակի իր առաքելությունը մեր Հայրենիքի խաղաղ, ապահով, բարօր ու բարեշեն կյանքի համար։ Հայրենիքը հույսի խարիսխն է համայն հայության: Ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը նայում է Հայրենիքին ինչպես իր գալիքին, որը պատկերացնում է երջանկավետ, հավատքով պայծառ, գիտությամբ ու մշակույթով ծաղկուն, հայրենի տուն և ապավինություն համայն հայոց համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն … Read more

Ռոման Բաղդասարյանը պետք է հերքի Քյոխի մասին արած իր հայտարարությունները. Դատարանն է որոշել

21 Հուլիս, 2026 11:36 Երևանի քաղաքացիական դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հայցն ընդդեմ իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի։ Վերջինը պետք է հերքի Եղնիկների հրամանատարի մասին ու նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարի։ Կարեն Ջալավյանը դատարանից խնդրել է պարտավորեցնել Ռոման Վալերիի Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել «facebook.com» … Read more

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել էառանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։ «Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ․Մ․-ն, տեղեկանալով ընկերության էլեկտրոնային հավելվածի միջոցով … Read more