Մակրոնը հայտարարել է ՌԴ-ից ուղևորվող լցանավի ձերբակալման մասին

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը ձերբակալել են Tagor նավթատար լցանավը, որը Ռուսաստանից էր ուղևորվում և գտնվում է պատժամիջոցների տակ, այսպես կոչված՝ ռուսական «ստվերային նավատորմին» պատկանելու կասկածանքով։ Գործողությանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան։ «Անթույլատրելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ. Արման Թաթոյան

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ։ Ուրեմն, սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ բացահայտ կեղծ տեսանյութ են տարածում՝ թե իբր ես միանալու եմ ՔՊ-ին։ Սա բացահայտ կեղծիք է։ Քաղաքացիներին կոչ ենք անում վստահել միայն մեր պաշտոնական էջերին, հետևել անձամբ իմ էջերին։ Մեր պաշտոնական էջն է` … Read more

Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում կազմակերպվել է ծառատունկ

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունը կազմակերպել է ծառատունկ։ Նշենք, որ 4.5 հա տարածքը ծառատնկման նպատակով տրամադրել է Մեղրի համայնքը։ Հողի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբին, որին հետևել է ծառատունկը. տնկվել է շուրջ 16200 ծառ, որից 10000-ը՝ կաղնի՝ որպես տվյալ տարածքին բնորոշ հիմնական տեսակ։ Որպես … Read more

Ալիևը Հայաստանի վերաբերյալ նոր հայտարարություններով է հանդես եկել

Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներում։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XXXI էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում։  Հիշեցնելով, որ Արևելք-Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է, պետության ղեկավարը նշել է.  «Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման … Read more

Այնքան ասացին՝ “խաղաղություն ենք բերել”, վերջը բերեցին տնտեսական պատերազմ ՌԴ հետ – Նորություններ 01.06.2026

Տնտեսությունը երկիր պահողն է. տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ: Այս մասին ԲՀԿ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Անդրադառնալով ՌԴ կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ սահմանելուն, նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունն այսօր քանդման եզրին է հայտնվել այս իշխանություններ պատճառով. «Ժողովրդին կերակրողը տնտեսությունն է, եթե այն … Read more

Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 1 փողոց մասնակի, Արարատյան 1 զանգված 2, 4, 6, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կուրղինյան և Շահումյան 2 փողոցներ մասնակի, Արարատյան 1 … Read more

Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի․ Ալիև

Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներում։ Ըստ APA-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում։ «Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ … Read more

Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է

Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:  «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և ես դա պոզիտիվ եմ համարում»: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և … Read more

ՔԿ․ Բացահայտվել է վարչապետի սպանությունը պատրաստողներից մեկի ինքնությունը

1 հունիսի 2026 – 11:33 AMT PanARMENIAN.Net – ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևանում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է «վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն իրականացրած անձանցից մեկի ինքնությունը»։ «Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում, ՀՀ վարչապետի քաղաքական և … Read more