ՀԷՑ-ը հայտնել է ապրիլի 2-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

Ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։ Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Սիլիկյան թաղամաս 1, 2, 3, 4, 5, 6, 13 փողոցներ մասնակի, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն թաղամաս 2, 3, 5, 6, 7, 8, 10 փողոցներ մասնակի, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական … Read more

ՀՀ-ի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար․ միայն ՌԴ-ի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել․ Օվերչուկ

Հայաստանի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար, միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները համաձայնության եկան ռուսական և ղազախական բեռները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Եվ երեսուն տարվա … Read more

Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը

Ֆասթ Բանկը միացել է «Firebird AI» ընկերության ֆինանսավորման նախագծին՝ տրամադրելով 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկավորում։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույց միավորվել է մեկ մեգանախագծի շուրջ՝ 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում տրամադրելով արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի կառուցմանը։ Ֆասթ Բանկը, Արդշինբանկը, Ակբա բանկը, Էվոկաբանկը, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան և Ամունդի-Ակբա Ասեթ … Read more

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին է անդրադարձել. «Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական երկրների հետ համաձայնության գա՝ կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։ Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից … Read more

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 2-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Մոսկովյան 1 նրբ., Արամի նրբ., Մ. Սարյանի 2 շենքի, Արամի 24, 24/1 շենքերի ջրամատակարարումը:

«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդը երկրի ներսում այնքան է հակաքաղաքագիտական մտքեր ասել, որ ինքն իրեն հավատացել ու նույն հիմարությունները կրկնում է արդեն միջպետական ու միջազգային հանդիպումների ժամանակ։Լավ է չասաց՝ «դե որ Ալիևը համարում էր Արցախը իր տարածքը, դրա համար տվեցի», կամ «քանի որ Պակիստանը շնորհավորեց Ալիևին տարածքային ամբողջականության վերականգնման համար, դրա համար տվեցի», ու … Read more

66-ամյա տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացել. Լուսանկար

Ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 128,5 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Նարսես Մ․-ն կորցրել է ինքնագացողությունը և իր վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ … Read more

Տարածաշրջանում միայն Հայաստանն է կասկածում համագործակցությանը․ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԿԵ կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հիմքեր չկան։ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի բոլոր հարևանները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրները, հետաքրքրված են ռուսական երկաթուղիներով, սակայն միայն Հայաստանը կասկածի տակ է դնում համագործակցության շարունակականությունը։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի և Ղազախստանի բեռների տեղափոխումը Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի միջոցով շահավետ … Read more

Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման անհրաժեշտության մասին քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչը, ի վերջո, աշխատում է գործող իշխանության օգտին՝ ամրապնդելով նրա դիրքերը։Այս ընտրություններում առանցքային նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։ Մասնագետների համոզմամբ՝ հենց մասնակցության … Read more

Ուկրաինան Կանադայից կստանա 14.4 միլիոն դոլարի օգնություն

Ուկրաինան Կանադայից կստանա 20 միլիոն կանադական դոլար (14,4 միլիոն դոլար) ֆինանսական օգնություն՝ էներգետիկայի վերականգնման համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն իր Telegram ալիքում։ «Մենք գնահատում ենք Կանադայի հետևողական աջակցությունը և վերջերս հայտարարված 20 միլիոն կանադական դոլարի ներդրումը Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին», – գրել է վարչապետը։ Ուկրաինան էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ ունի 2025 թվականի վերջից՝ ուժեղ … Read more