Պետեր Մագյարը մեղադրում է հեռացող արտգործնախարարին գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու մեջ

Հունգարիայի ընտրված վարչապետ Պետեր Մագյարը մեղադրել է հեռացող արտգործնախարար Պետեր Սիյարտոյին Արտաքին գործերի նախարարությունում պատժամիջոցներին վերաբերող գաղտնի փաստաթղթերը ոչնչացնելու մեջ՝ հղում անելով ներքին աղբյուրներին երկուշաբթի օրը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախարարությունը դեռևս չի արձագանքել։ Հունգարիայի ընտրված վարչապետ Պետեր Մագյարը մեղադրել է հեռացող արտգործնախարար Պետեր Սիյարտոյին գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու մեջ։ Մագյարը այս հայտարարությունն արել է … Read more

Ապրիլի 16-ին ջուր չի լինելու

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 09:00-ից մինչև 19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ գ.Արզնիի ջրամատակարարումը: Հետևեք մեզ՝ այստեղ

Լիբանանն ու Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում

Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները երեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպեն՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AFP-ն: Լիբանանյան «Հեզբոլա» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղյալ հայտարարել բանակցությունները նախքան դրանց սկսվելը՝ դրանք որակելով «անօգուտ»։ Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ … Read more

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։ Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի … Read more

Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում «Անադոլու» գործակալության խմբագիրների հետ կլոր սեղանի շուրջը հայտարարել է, որ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու՝ Անկարայի ակտիվ քայլերը դրսևորվում են նաև դիվանագիտական ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ խաղացողների ուժերի հավասարակշռություն ձևավորելու նպատակով: «Տարածաշրջանում իրավիճակի … Read more

ՀԷՑ-ը հայտնել է ապրիլի 14-ն Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

Ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շար հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։ Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Սարի Թաղ 18-28 փողոցներ մասնակի, Դավիթ Բեկի փողոց 54/7 շինություն, «Դելտա-Ֆրագմենտ» ՍՊԸ, Պուշկինի փողոց 42, 44, 46, 48 շենքեր, Կողբացի փողոց 75/5 շենք, Աղայան փողոց 7, 9–19 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա … Read more

Ինչու՞ չի կարելի այրել չոր խոտածածկույթը․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Մի կայծ, և կրակն ընդամենը մի քանի րոպեում տարածվում է։ Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ավելանում են չոր խոտածածկույթի և խոզանների այրման դեպքերը։ Այն, ինչ շատերը համարում են ցանքատարածքներն ու արոտավայրերը արագ մաքրելու միջոց, իրականում կարող է վերածվել աղետի՝ վնասելով թե՛ բնությունը, թե՛ մարդու առողջությունը։ Մասնագետները շեշտում են, որ սա ոչ միայն սխալ, այլև … Read more

«Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»

Քաղաքականություն 14 Ապրիլ, 2026 9:53 «Փաստ» օրաթերթը գրում է. Սեփական անվերապահ հաղթանակի հարցում վստահ իշխանական թիմը և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այս շրջանում աչքի են ընկնում ցայտնոտային քայլերով, մյուս կողմից՝ թե՛ քաղաքացիներին, թե՛ ընդդիմադիր գործիչներին ուղղված նրանց խոսույթը լի է զազրելի բառապաշարով։ Արդյո՞ք սեփական հաղթանակի … Read more

Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված. Տեսանյութ

112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց … Read more

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն

Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի դիզելային վառելիքով լի 22 երկաթուղային վագոն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ ԶԼՄ-ների, Ռուսաստանից պարարտանյութով լի չորս երկաթուղային վագոն նույնպես Հայաստան կուղարկվի Ադրբեջանի միջոցով։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: