Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է․ «100 վայրկյան»

1928 թվականի հունիսի 15-ի Երևանի Փոստ–հեռագրական շրջանային գրասենյակին հասցեագրված մի գրության համաձայն «Անկուսակցական աշխատակիցները ենթակա են փոխարինման կուսակցականներով»։  Public Radio of Armenia · 100 վայրկյան 08.04.2026

Անհայտ է, թե նա և Պուտինը ինչ են քննարկել փակ դռների հետևում՝ աշխատանքային նախաճաշի ընթացքում․ Սասունյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում՝ Կրեմլում, ապրիլի 1-ին տեղի ունեցավ անսովոր զրույց։ 23 րոպե տևողությամբ հանդիպումը տեսագրվեց և հրապարակվեց, ներառյալ երկու կողմերի հայտարարությունները։ Տարօրինակ է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր կրծքին կրում էր իր ասած «իրական Հայաստանի» քարտեզը։ Որևէ խելամիտ ղեկավար նման հանդիպման ժամանակ սեփական երկրի քարտեզը չէր կրի։ … Read more

ՀԷՑ-ը հայտնել է ապրիլի 8-ն Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

Ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։ Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Պարոնյան փողոց 40՝ «Շտապ օգնություն», Բուզանդի փողոց 1 շենք, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Խանջյան փողոց 7, 7ա շենքեր, Հարկային տեսչության շենք միակողմանի, Ամիրյան փողոց … Read more

Թրամփի հայտարարությունը ազդել է կրիպտոարժույթի վրա

Binance-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ երկշաբաթյա զինադադարի հայտարարության ֆոնին Bitcoin-ը աճել է ավելի քան 6%-ով։ Ըստ Binance-ի՝ Bitcoin-ի գինը բարձրացել է 6.18%-ով՝ հասնելով 72,753 դոլարի։ Մարտի 23-ին Bitcoin-ի արժեքը գերազանցել է 70,000 դոլարը՝ առաջին անգամ 2026 թվականի փետրվարի 16-ից հետո, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Իրանի հետ լավ … Read more

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ․ Լուսանկար •

Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների … Read more

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպում է տեղի ունեցել ԱԳՆ-ում. Լուսանկարներ

Ապրիլի 7-ին ԱԳ նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում՝ նվիրված մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձ է … Read more

ՊՆ-ն ազդանշան է ուղարկել՝ բանակի խնդիրների բարձրաձայնումը կարող է իրավական հետևանքներ ունենալ. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մինչև բանակի ներսում առկա խորը խնդիրներ։ Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի … Read more

Անհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը․ Շարիֆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Շարիֆը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել համաձայնագրերը: «Հակամարտության գոտու մի քանի վայրերում գրանցվել են հրադադարի խախտումներ, որոնք խաթարում են խաղաղության գործընթացի ոգին։ Ես անկեղծորեն և անհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում», – … Read more

Հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. 4 անձ ձերբակալվել է. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանության և ՔԿ ծառայողները հերթական խուզարկությունների արդյունքում զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ 4 անձ ձերբակալվել է: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ