Էրդողան․ «Հրադադարը կարող է սաբոտաժի ենթարկվել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացնում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված հրադադարը կարող է տապալվել «սադրանքների կամ սաբոտաժի հետևանքով»։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը գրել է X-ի օգտահաշվում։ «Հուսով ենք, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը լիարժեքորեն կյանքի կկոչվի՝ բացառելով հավանական սադրանքների կամ սաբոտաժի հնարավորությունը», – նշել է Էրդողանը։

Ձերբակալվել է Արտեմ Ասատրյանը — MediaNews

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի … Read more

Հանցագործը պետք է նստի բերդում, ոչ թե ընտրությունների պատրաստվի • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Ինչ ասես՝ չի անում մենակ ու մենակ այն բանի համար, որ իր աթոռից չզրկվի․ քաղաքացի

«Այս ամեն ինչից հետո, Փաշինյանը հնարավորություն ունի՞ հունիսի 7-ին վերընտրվելու»,- այս հարցն է տրվել Գյումրու բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Թե բա՝ ուժեղ առաջնորդ եմ, խոսքիս տերն եմ, սեղանի տակից դուրս չեմ գա. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուք իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Անգամ վարչապետին պատասխանելուց Կալուգեցի միլիարդատերը համարձակություն չի գտնում իր դեմքով պատասխանելու։  Փոխարենը եղբոր որդու միջոցով է խոսում՝ վերջինիս թիկունքում թաքնվելով ու նրան սարքելով քավության նոխազ։ Թե բա՝  ուժեղ առաջնորդ եմ, խոսքիս տերն եմ, սեղանի տակից … Read more

Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում

Լոռիում՝ Վանաձորում, կայացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովը՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։ Միջոցառմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկը, ի դեմս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Հակոբյանի, Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանի, Կորպորատիվ հաճախորդների … Read more

40-ամյա Նոյերը ճանաչվել է «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա» խաղի լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Մյունխենի «Բավարիայի» և Ռեալ Մադրիդի միջև առաջին խաղում խաղի լավագույն խաղացող է ճանաչվել գերմանական ակումբի փորձառու դարպասապահ Մանուել Նոյերը։ Դարպասապահն ինը սեյվ է կատարել, ինչը 2017 թվականից ի վեր նրա լավագույն ցուցանիշն էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: «Ռեալ Մադրիդի» և «Բավարիայի» միջև խաղը տեղի ունեցավ նախորդ օրը՝ ապրիլի 7-ին։ Մյունխենյան թիմը … Read more

Միջադեպ՝ 97 համարի ավտոբուսում․ TelCell-ի պատճառով վարորդը բղավել է ուղևորների վրա և իջեցրել ավտոբուսից

Տիգրան Ավինյանի՝ երկուշաբթի օրը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անզորությունից արած հայտարարությունը, թե այսուհետ ավտոբուսի վարորդները իրենք պետք է հետևողական լինեն, որ ուղևորները վճարեն ուղեվարձը, այլապես կզրկվեն պարգևավճարներից, իսկական գլխացավանք է դարձել վարորդների ու նաև ուղևորների համար։ Հասարակական տրանսպորտում ամեն օր վեճեր են ծագում վարորդների և ուղևորների միջև վճարման հետ կապված, այն դեպքում, երբ շատ հաճախ ոչ … Read more