Իրանում գործակալ լինելու մեղադրանքով 65 մարդ է ձերբակալվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ կենտրոնական Մարկազի նահանգում ձերբակալվել է 65 մարդ, որոնք իրանական կողմի պնդմամբ «թշնամու գործակալներ և նրանց հետ համագործակցողներ են եղել, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ»։ Վերջին օրերին և ամիսներին Իրանը ձերբակալել է բազմաթիվ մարդկանց, որոնք, ըստ նրա, տեղեկատվություն են տրամադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին կամ այլ կերպ վտանգել են … Read more

ՆՈՐ ԿԱԴՐԵՐ. Ինչպես է անվտանգության աշխատակիցը հարվածում Դավիթ Մինասյանին

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե  ինչպես է եկեղեցում տղամարդը հարվածում կալանավորված Դավիթ Մինասյանին: Հիշեցնենք` Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ 2 ամսով կալանք է կիրառվել։

Բացառիկ կադրեր. Փաշինյանի թիկնապահը եկեղեցում արմունկով հարվածում է 18-ամյա Դավիթին

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին Հավելենք, որ աշակերտ Դավիթ Մինասյանի կալանքի մասին Արմեն Աշոտյանն իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին։ «Եվրոպական մայրաքաղաքներում թող լավ իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «նախապատրաստվում» ԵՄ-Հայաստան մայիսյան գագաթաժողովին»,- հայտարարել է … Read more

Գայանե Մինասյան. Թյուրիմացություն է իմ տղաների հետ պատահածը՝ կադրերում ամեն բան կա

1 ապրիլի 2026 – 14:25 AMT PanARMENIAN.Net – Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Միքայել և Դավիթ Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը թյուրիմացություն է անվանել իր տղաների հետ պատահածը: «Սա թյուրիմացություն է, որ իմ երեխաների հետ եղել է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ որդիներն ամեն կիրակի մասնակցում են եկեղեցու պատարագին, ավարտել են դպրոցը գերազանցությամբ և … Read more

Անցում ամառային անվադողերին. ապրիլի 1-ից ձմեռային անվադողերի պահանջը հանվել է – Նորություններ 01.04.2026

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը գործող սահմանափակումն ավարտվել է, և այլևս պարտադիր չէ ձմեռային անվադողերով երթևեկելը։ Այս ժամանակահատվածը սահմանվել էր՝ հաշվի առնելով ձմռան ամիսներին եղանակային պայմաններն ու ճանապարհների սառցակալման ռիսկերը։ Հիշեցնենք՝ նախատեսվող կարգավորումների համաձայն՝ տարվա տարբեր եղանակներին համապատասխան անվադողերի օգտագործումը միտված է բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նվազեցնելու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։  

Այս խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին. Արմեն Աշոտյան

Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին պատշաճ կերպով իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին: Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:&nbs

Քուվեյթի օդանավակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Քուվեյթի միջազգային օդանավակայանը անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել, ասվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ: «Հարվածների են ենթարկվել Քուվեյթի օդանավերի լիցքավորման ընկերությանը (KAFCO) պատկանող վառելիքի բաքերը, ինչի հետևանքով օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել»,- ասվում է հայտարարության մեջ։ Նախնական տեղեկություններով՝ վնասը կրում է բացառապես նյութական բնույթ, տուժածներ չկան: