Քուվեյթի օդանավակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Քուվեյթի օդանավակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Քուվեյթի միջազգային օդանավակայանը անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել, ասվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ:

«Հարվածների են ենթարկվել Քուվեյթի օդանավերի լիցքավորման ընկերությանը (KAFCO) պատկանող վառելիքի բաքերը, ինչի հետևանքով օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել»,- ասվում է հայտարարության մեջ։ Նախնական տեղեկություններով՝ վնասը կրում է բացառապես նյութական բնույթ, տուժածներ չկան:

Leave a Comment