Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի վրա հшրձակումները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի տարածքի հրետակոծությունը, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Այս փուլում գլխավոր նպատակը տարածաշրջանում ավերիչ հակամարտության արմատական պատճառների վերացումն է, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի լիակատար դադարեցումը։ Դրա հետևանքները, ի թիվս այլ բաների, ներառում են Արաբական թերակղզու պետություններին հասցված վնասը, ինչպես … Read more

Գազամատակարարման պլանային դադարեցում Դիլիջան քաղաքի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 13-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի, Հովսեփյան և Շահումյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Նեթանյահուի կնոջ դեմ հայց է ներկայացվել

Իսրայելում վարչապետի աշխատակազմի բուֆետի աշխատակիցը դիմել է Երուսաղեմի աշխատանքի հարցերով դատարան՝ պնդելով, որ ապօրինի է ազատվել աշխատանքից։ 49-ամյա կինը հայտարարում է, որ ենթարկվել է նվաստացուցիչ վերաբերմունքի և բազմիցս վիրավորվել է վարչապետի կնոջ կողմից։ Նրա խոսքով՝ դեպքերից մեկի ընթացքում Սառա Նեթանյահուն, գտնվելով Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ, սկուտեղից վերցրած լոլիկներն ու ձիթապտուղները նետել է իր ուղղությամբ։ Կինը նշում … Read more

«Ընդդիմադիր ուժերը պետք է վերլուծեն վերջին 6 տարիների իրադարձությունները»․ Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներքաղաքական հանրային կյանքում, ընտրություններին զուգահեռ, նոր խոսույթներ են ձևավորվում այն մասին, թե ընդդիմադիր ուժերն էլ են հասկացել, որ Ղարաբաղի մասին խոսելով՝ ձայն չեն բերի կամ մարդկանց ուշադրությունը չեն գրավի։ Որպես սրա ապացույց բերում են այն փաստարկները, որ կոնկրետ ուժեր բացարձակապես չեն խոսում Ղարաբաղի թեմայից կամ 44-օրյա պատերազմից։ Ու այս ամենը … Read more

«Եթե Քոչարյանը չի դառնալու վարչապետ, հանուն ինչի՞ են գնում ընդդիմադիր ձայները փոշիացնելու»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը պոտենցիալ հաղթահարող ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ չեն քվեարկելու Ռ. Քոչարյանի օգտին՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու։ Բացի ՀՅԴ-ից ոչ մի ուրիշ՝ քիչ թե շատ ազդեցիկ ուժ չի ցանկանում տեսնել Քոչարյանին ՀՀ ղեկավարի պաշտոնում։ Իսկ սա նշանակում է մեկ բան՝ նույնիսկ եթե Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը հաղթահարի … Read more

Նոր մանրամասներ Իրանի հոգևոր առաջնորդի առողջական վիճակից

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը բարելավում է, հայտնել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիազ Թիրմիզին հատուկ հարցազրույցում։ Դեսպանի խոսքով՝ իրենց ունեցած տեղեկություններով Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում, երբ գտնվել է իր հոր՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների հետ։ Թիրմիզին նշել է, որ վնասվածքի … Read more

Էրիկը հայրենասեր է, հատկանշական է, որ նրա շապիկին նախագահ Սարգսյանն էր․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․ «Քիչ առաջ խոսեցի Էրիկի հետ, ով լինելով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված մենամարտում երեկ վստահ հաղթանակ տարավ չիլիացի բռնց

Al Hadath. Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին կարող է հայտարարվել ապրիլի 11-ին

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն ապրիլի 11-ին։ Այս մասին հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ Հեռուստաալիքը նշում է, որ հրադադարի մասին հայտարարությունը կարող է ծառայել որպես բարի կամքի դրսևորում՝ ապրիլի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանու ներքո մեկնարկելիք լիբանանա-իսրայելական հակամարտության կարգավորման երկկողմ բանակցություններից առաջ։

Իսրայելի կողմից կիրառվող մահապատիժը չի տարբերվում Հիտլերի քաղաքականությունից. Էրդողան

Իսրայելի խորհրդարանի կողմից պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ մահապատիժ կիրառելու որոշումը «էապես ոչնչով չի տարբերվում Հիտլերի հրեաների նկատմամբ քաղաքականությունից», — հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ՝ ապրիլի 10-ին։ «Տեղի ունեցողը խտրականություն է, դա ռասիզմ է, դա նշանակում է Իսրայելում ներդնել 1994 թվականին Հարավային Աֆրիկայում տապալված ապարտհեյդի ռեժիմի ավելի դաժան տարբերակը», — ասել է Էրդողանը Ասիական … Read more

27-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է

Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 7-ին ինքնակամ ներկայացել է Նորատուս գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդ, որն անցած տարվանից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։