Նեթանյահուի կնոջ դեմ հայց է ներկայացվել

Իսրայելում վարչապետի աշխատակազմի բուֆետի աշխատակիցը դիմել է Երուսաղեմի աշխատանքի հարցերով դատարան՝ պնդելով, որ ապօրինի է ազատվել աշխատանքից։

49-ամյա կինը հայտարարում է, որ ենթարկվել է նվաստացուցիչ վերաբերմունքի և բազմիցս վիրավորվել է վարչապետի կնոջ կողմից։ Նրա խոսքով՝ դեպքերից մեկի ընթացքում Սառա Նեթանյահուն, գտնվելով Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ, սկուտեղից վերցրած լոլիկներն ու ձիթապտուղները նետել է իր ուղղությամբ։

Կինը նշում է նաև, որ այդ միջադեպերից հետո իրեն արգելվել է մուտք գործել վարչապետի աշխատասենյակ, իսկ որոշ ժամանակ անց ազատվել է աշխատանքից։

Վարչապետի գրասենյակից և Սառա Նեթանյահուի շրջապատից մեղադրանքները հերքել են՝ դրանք անվանելով անհիմն և պնդելով, որ հայց ներկայացրած անձը երբևէ շփում չի ունեցել վարչապետի կնոջ հետ։

Leave a Comment