15:00 Լուրերը մեկ տողով. Վարորդները անցնում են ամառային անվադողերի, կալանավորված պատանին տեղափոխվել է ԲԿ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   . 18-ամյա կալանավորվածը ՔԿՀ տեղափոխման ճանապարհին կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել՝ առողջական խնդիրների պայմաններում։  . Պաշտպանները վիճարկում են նրա կալանքը՝ նշելով, որ նրա առողջական վիճակը ծանր է և խնամքը բարդ։  . Ռուսաստանը հայտարարել է Լուգանսկի ամբողջական վերահսկողության և այլ ուղղություններով առաջխաղացման մասին։  . ՌԴ արտաքին հետախուզությունը հաստատել է … Read more

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Ծանրամարտի Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտնել է, որ բացել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամ, որի շրջանակում առաջին մեծ ծրագիրն Արթիկի շրջանի Փանիկ գյուղում է իրականացվելու: «Կառուցելու ենք մեծ մարզակրթական կենտրոն, որի միջոցով երեխաները և ոչ միայն երեխաները հնարավորություն կունենան զբաղվել սպորտով»,- նշել է Ավդալյանը և պարզաբանել, թե ինչու են ծրագիրը հենց … Read more

Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների

Մարտի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալել է Չեխիայում բնակվող հայտնի հայազգի երաժշտագետներ՝ «Չայկովսկի» երաժշտական գործակալության տնօրեն Տատյանա Նազարբեկովային և փոխտնօրեն Վիկտորիա Նովոսյոլովային: Քննարկվել են Չեխիայի և Հայաստանի երիտասարդ երաժիշտների փոխայցելությունների, համատեղ փառատոնների կազմակերպման հեռանկարները:

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ավտոշարասյունը նկատել են Մոսկվայում

Փաշինյանն արդեն Ռուսաստանում է։ Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը նկատել են Մոսկվայի Կիևյան մայրուղում։  Տեսանյութում երևում է մի քանի տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն, որը ոստիկանության ուղեկցությամբ շարժվում է դեպի Մոսկվայի կենտրոն Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պաշտոնական հանդիպումից հետո սպասվում է նաև առանձնազրույց։

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով — MediaNews

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին՝ կեսօրից հետո, 3-5-ը ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Օդի … Read more

Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը նկատվել է Կիևյան խճուղիում։ Այս մասին հաղորդում է Известия-ն։ Այսօր նախատեսված են նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կկայանա նաև առանձնազրույց՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին

Երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց, ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանը նշել է, որ նա գիտակցությունը կորցրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ճանապարհին։   Քրեակատարողական ծառայությունից եւս ԶԼՄ-ներին հաստատել են, որ Դավիթ Մինասյանը վատացել է՝ «Արմավիր» ՔԿՀ չհասած։ Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ … Read more

Աշխարհաքաղաքական փոթորիկ և Փաշինյանի պատրանքների փլուզումը – Նորություններ 01.04.2026

Մինչ մեր հանրությունը կենտրոնացել է նախընտրական ներքաղաքական խնդիրների վրա, մեր իսկ տարածաշրջանում տեղի է ունենում գլոբալ ծավալի աշխարհաքաղաքական մի փոթորիկ, որը էապես փոխում է աշխարհակարգը և ճակատագրական ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի անվտանգության և ապագայի վրա: Ամերիկա-իսրայելական պատերազմը Իրանի դեմ կարելի է արդեն ձախողված համարել` առնվազն նախնական պլանների իրականացման առումով. ♦ Իրանն իր վերահսկողության տակ … Read more

Լուգանսկի մարզն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ. ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լուգանսկի մարզի ողջ տարածքը վերջնականապես անցել է Մոսկվայի վերահսկողության ներքո։ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության ազատագրումն ավարտված է»,-ասված է հայտարարության մեջ։  Գերատեսչությունը նաև նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը առաջընթաց են գրանցել ևս երկու ուղղություններով՝ վերահսկողության տակ վերցնելով Խարկովի մարզի Վերխնյայա Պիսարեվկա և Զապորոժյեի մարզի Բոյկովոյե գյուղերը։

«ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արկածախնդրության պատճառով Իրանի ուղղափառ համայնքը զրկված է եկեղեցի այցելելու հնարավորությունից»․ ՌԴ դեսպանատուն

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածները, որոնք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքների և հոգևոր-մշակութային ժառանգության օբյեկտների, այդ թվում ՝ Թեհրանի Սուրբ Նիկողայոս տաճարի վնասմանը: «Առավոտյան Թեհրանի Սուրբ Նիկողայոսի ուղղափառ տաճարի անմիջապես մոտակայքում տեղի ունեցած երկու հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են գլխավոր շենքը և օժանդակ շինությունները։ Ավելին, հարակից ծերանոցը, որտեղ դեռևս ապրում են տարեց … Read more