Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լուգանսկի մարզի ողջ տարածքը վերջնականապես անցել է Մոսկվայի վերահսկողության ներքո։
«Լուգանսկի ժողովրդական հանրապետության ազատագրումն ավարտված է»,-ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նաև նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը առաջընթաց են գրանցել ևս երկու ուղղություններով՝ վերահսկողության տակ վերցնելով Խարկովի մարզի Վերխնյայա Պիսարեվկա և Զապորոժյեի մարզի Բոյկովոյե գյուղերը։