Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք. Փաշինյանը՝ Պուտինին – Tsayg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և դրանց արդյունքով, փաստացի, ընտրվում է նաև վարչապետը։ Ուզում եմ ընդգծել, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք։ Ամենայն հարգանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն, նրանք չեն կարող լինել … Read more

Պուտինը նշել է Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավվածության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում։ Պուտինը չորեքշաբթի Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Այսօր, Ձեր և Ադրբեջանի նախագահի ջանքերի շնորհիվ, կարծում եմ, հաջողվել է կայունացնել հարաբերությունները։ Եվ ԱՄՆ նախագահը ակտիվ դեր է խաղացել այս գործում», … Read more

Իրանը հարվածներ է հասցրել Թել Ավիվին

Իրանը հարվածներ է հասցրել Թել Ավիվի կենտրոնին։ Այս մասին հայտնում է Իրնա իրանական գործակալությունը։ Գործակությունը պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում՝ այսօր Իսրայելին հասցրած անընդմեջ հարվածներից։ «Անընդմեջ թռիչքներ Իրանից դեպի Իսրայելի ռեժիմ»։

Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

ՌԴ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Քննարկվել են ռուս-հայկայան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակն ու հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանն ունեն … Read more

Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը․ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ «Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել է այն բանից … Read more

Իրանը հայտարարել է ամերիկյան Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մի քանի անօդաչու թռչող սարք է արձակել ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ՝ ստիպելով վերջինիս փոխել տեղակայման վայրը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը։ «Այսօր լուսաբացին մի քանի անօդաչու թռչող սարքեր են արձակվել Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում գտնվող USS Abraham Lincoln ավիակրային հարվածային խմբի ուղղությամբ։ Ըստ առկա տվյալների … Read more

«Ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագրեր ունեցող թեկնածուները». Նիկոլ Փաշինյանը` Պուտինին

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ կայացած բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ ռուսամետ ուժերը ևս կկարողանան մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:Նիկոլ Փաշինյանը, սակայն, մերժեց՝ ասելով, որ այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն թեկնածուները, ովքեր ունեն բացառապես հայկական անձնագիր:

Ֆիդանը նորից հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Արաղչին բացարձակապես անհիմն է որակել որոշ աղբյուրների կողմից Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու վերաբերյալ հաղորդագրությունները. Իրանը հավատարիմ է բարիդրացիության սկզբունքին, հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պատրաստ է համատեղ տեխնիկական համագործակցության՝ հնարավոր պնդումները հետաքննելու համար։ «Թուրքիան այսօր» … Read more