Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավվածության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում։
Պուտինը չորեքշաբթի Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Այսօր, Ձեր և Ադրբեջանի նախագահի ջանքերի շնորհիվ, կարծում եմ, հաջողվել է կայունացնել հարաբերությունները։ Եվ ԱՄՆ նախագահը ակտիվ դեր է խաղացել այս գործում», – Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։