Իրանը հայտարարել է ամերիկյան Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մի քանի անօդաչու թռչող սարք է արձակել ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ՝ ստիպելով վերջինիս փոխել տեղակայման վայրը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը։

«Այսօր լուսաբացին մի քանի անօդաչու թռչող սարքեր են արձակվել Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում գտնվող USS Abraham Lincoln ավիակրային հարվածային խմբի ուղղությամբ։ Ըստ առկա տվյալների և արբանյակային լուսանկարների՝ հարվածային խումբը լքել է նախկին դիրքերը և նահանջել Հնդկական օվկիանոսի խորքերը»,- նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Leave a Comment