Զելենսկին հայտարարել է, որ «Դրուժբա» նավթամուղը պատրաստում են վերագործարկման

Ուկրաինան այս գարնանը կավարտի «Դրուժբա» նավթամուղի վերանորոգումը, և դրանով նավթի տարանցումը կվերսկսվի՝ չնայած Ռուսաստանի հետագա հարվածների ռիսկին։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա»-ից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Եթե եվրոպական ֆինանսավորման հարցը շարունակի կախված մնալ նավթի մատակարարման հնարավորությունից, ապա մենք ասել ենք, թե երբ կվերանորոգենք «Դրուժբա» նավթամուղը։ Իսկ մատակարարումների պատասխանատվությունը կընկնի … Read more

Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ կժամանի ապրիլի 10-ի երեկոյան. Bloomberg – Tsayg

Bloomberg-ը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հաղորդել է, որ ապրիլի 10-ի երեկոյան Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ապրիլի 11-ին ԱՄՆ-ի հետ նախատեսված բանակցությունների համար։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ պատվիրակությունը կգլխավորեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։ Չնայած Իրանը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցություններին կամ պատվիրակության կազմը՝ պետական ​​լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ … Read more

Նայում ես ընդդիմության նախընտրական ցուցակներին՝ ոչ սկիզբն է հասկանալի, ոչ վերջը, ոչ էլ՝ մեջտեղը․ Ազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակներին։ «Հայկական մեծ առիթների ժամանակ տան մեծերը թուղթ ու գրիչը վերցնում էին ու հյուրերի ցուցակ կազմում՝ հստակ, կարգավորված, հասկանալի։ Սկզբում՝ ամենամտերիմները։ Հետո ովքեր հաստատ գալու են, նույնիսկ նշումով՝ «ով քանի աթոռ կզբաղեցնի»։ Վերջում նրանք, ում մասին ասում էին՝ «դե, … Read more

Սթարմերը Կատարի էմիրի հետ հանդիպմանը դատապարտել է Դոհայի վրա իրանական հարձակումները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպմանը դատապարտել է Կատարի դեմ Իրանի հարձակումները։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Կատարի էմիրի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ Սթարմերը հաստատել է իր երկրի աջակցությունը Կատարի ինքնիշխանության, անվտանգության և կայունության պահպանմանն ուղղված միջոցառումներին։ Երկու կողմերը ողջունել են Ամերիկայի Միացյալ … Read more

Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր

Ապրիլի 6-ին՝ ժամը 23:23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվել է հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբայրության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի … Read more

Հողազանգվածի սահք՝ Աղվերան-Արզական ավտոճանապարհին | Radar Armenia

Ապրիլի 10-ին, ժամը 14։01-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սարից սահել և լցվել է ավտոճանապարհի վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել հողազանգվածի սահք (մոտ 20 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է … Read more

Պարզվել է այսօր Շիրակի մարզում «BMW»-ի ու «Opel»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից կյանքից հեռացածների և վիրավորների ինքնությունը

Այսօր՝ ապրիլի 10-ին, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած «BMW»-ի և «Opel»-ի բախման հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի, Արտուշ Հարությունյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր … Read more

ԿԸՀ նախագահն ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել 2024-2025 թվականների տարեկան հաղորդումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության հաղորդումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ «Այս ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովները կազմակերպել և իրականացրել են թվով 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ, երեքը՝ համամասնական, չորրորդը՝ մեծամասնական ընտրակարգով։ Հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 10-ին հաստատել է 2025-2028 թվականների … Read more

15-ամյա աղջիկը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին. նա հոսպիտալացվել է, մեքենան՝ վերածվել մետաղի ջարդոնի. Լուսանկար

Ապրիլի 10-ին արտառոց ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով հաստաբուն ծառին։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. BMW մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե … Read more

Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան

Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք … Read more