ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Փեփերդայնի Հանրային քաղաքականության դպրոցում անդրադարձել է Երևան–Վաշինգտոն հարաբերությունների զարգացմանը

Մ․ Նահանգներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Փեփերդայնի համալսարանի հրավերով, բանախոսել է Հանրային քաղաքականության դպրոցում (Pepperdine University School of Public Policy)։ Հանդիպմանը մասնակցել են համալսարանի փոխնախագահ, Միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր Ջեյ Բրուսթերը, դեկան (Braun Family Dean’s Chair) Փիթ Փեթերսոնը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Երևան–Վաշինգտոն հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարական արժեքների պահպանմանը, … Read more

Չինական և ռուսական բեռները կտեղափոխվեն Իրանով, այլ ոչ թե հայկական տարածքով. Օվերչուկ

Հայաստանի ապաշրջափակումը կարևոր է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար. միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է ապահովել շահերի հավասարակշռություն, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի ապաշրջափակումը, Ադրբեջանի երկու մասերի միջև հարմարավետ տրանսպորտային կապերի բացումը և Մեղրիի հատվածի վերականգնումը կարևոր են ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ զարգացման համար։ Առանց … Read more

Ապրիլի 2-ը՝ մանկական գրքի միջազգային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Թեման. Ամբողջ աշխարհում ապրիլի 2-ը նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր։ Հենց այս օրն է ծնվել հայտնի մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենը: Այս առիթով «Զանգակ» գրատանը կկազմակերպվի ուրախ ու գրքաշատ միջոցառում ՝ նվիրված փոքրիկների կողմից շատ սիրված այս տոնական օրվան: Հյուր՝ «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյան: Ինչպես … Read more

Պուտինի նախաբանը վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ․ Օսկանյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյան-ի և Վլադիմիր Պուտին-ի միջև իր բովանդակությամբ սովորական պաշտոնական հանդիպում չէր․ գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Խնամքով հաշվարկված հրապարակային խոսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից … Read more

«Զայեդ» մրցանակի շրջանակներում վարչապետի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի ՀՀ պետական գանձապետարանի ավանդային հաշվին

Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500,000 ԱՄՆ դոլար մրցանակը կառավարելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Ֆինանսների նախարարության գանձապետարանում կբացի արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Մրցանակային գումարը կփոխանցվի հատուկ բացված հաշվին և կօգտագործվի կառավարության կողմից սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Կառավարությունից նշում են, որ այս մեխանիզմը թույլ կտա ապահովել միջոցների կառավարման թափանցիկություն և … Read more

ՀՀ-ում երկու Մեծամորի ատոմակայան ենք ստեղծել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անընդհատ խոսվում է ատոմակայան կառուցելու մասին՝ երբ, որտեղ։ «Բայց այս բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում ՀՀ-ում երկու Մեծամորի ատոմակայան ենք ստեղծել։ Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում ես լավ նորությունով վերադարձա»,- ասել է վարչապետը և հավելել, որ արևային տեխնոլոգիաներով արդեն արտադրվում է և՛ ակտիվ, և՛ ռեակտիվ տեսակներով էլեկտրաէներգիա։ Նա նշել է, … Read more

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում»․ Սամվել Շահրամանյան

«Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու։ Նման խոսույթներն ունեն մեկ նպատակ՝ պառակտել և անհանդուրժողականություն սերմանել հասարակության մեջ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախի ղեկավարությունը փախել, ճողոպրել է, հայտարարություններին։ «Նման խոսույթ տարածող անձանց ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում … Read more

Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը (տեսանյութ)

Ֆասթ Բանկը միացել է «Firebird AI» ընկերության ֆինանսավորման նախագծին՝ տրամադրելով 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկավորում։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույց միավորվել է մեկ մեգանախագծի շուրջ՝ 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում տրամադրելով արհեստական բանականության  տվյալների մշակման կենտրոնի կառուցմանը։ Ֆասթ Բանկը, Արդշինբանկը, Ակբա բանկը, Էվոկաբանկը, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան և Ամունդի-Ակբա Ասեթ … Read more

Հայաստանը էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր է. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ Հայաստանը էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր է. «Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը։ Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք»,- նշել է վարչապետը։ ՏԿԵ նախարար Դավիթ … Read more