
«Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու։ Նման խոսույթներն ունեն մեկ նպատակ՝ պառակտել և անհանդուրժողականություն սերմանել հասարակության մեջ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախի ղեկավարությունը փախել, ճողոպրել է, հայտարարություններին։
«Նման խոսույթ տարածող անձանց ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների պատճառով է, որ կորցրել ենք Արցախը և օկուպացված են տարածքներ Հայաստանից, և այսօր Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել»,- նշեց Շահրամանյանը։