ՊՈՒՏԻՆՆ ԱՍԱՑ՝ ԼԱՎ ՄՏԱԾԵՔ… ԵԹԵ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՏՆԵՐՈՎ ՀԱՆՈՒՄ ԵՍ ԱՉՔԵՐԴ, ՄԻ՛ ԲՈՂՈՔԻՐ՝ ԿՈՒՐԱՑԵԼ ԵՍ… ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՏԵՍԱ՞Վ ՍԻՐԻԱՅԻ ԲԱԽՏԸ. ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կրոնագետ, սոցիոլոգ և փիլիսոփա Վարդան Խաչատրյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Երբ Աֆրիկայում հսկայական գործ արած, իմ իմացած մեծագույն քարոզիչներից մեկը եկել էր Հայաստան, ինձ խնդրեց իրեն տանել Էջմիածին: Մայր Տաճարը դեռ վերանորոգված չէր: Ինքը ներս մտավ, նայեց մրոտ պատերին ու ձեռքերը վեր բարձրացրեց, ինչը բնորոշ չէ բողոքականներին… Նա հանձնվեց … Read more

Երբ իշխանությունը սկսում է պայքարել երեխաների դեմ, նա արդեն պարտվել է բարոյապես. Ռոբեռտ Ամստերդամ

Տարիներ առաջ ես Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ բացահայտ առճակատման դուրս եկա Ուգո Չավեսի դեմ՝ քոլեջի ուսանողների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու համար: Այսօր, հետևելով Հայաստանում 18-ամյա Դավիթ Մինասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ես ունեմ «դեժավյուի» զգացողություն: Տեսանյութերում իմ տեսածը սարսափելի է. մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչապետի թիկնապահը հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին՝ հրահրելով միջադեպը։ Բայց արդարադատության … Read more

Պայթյուն՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա զոհ և վիրավոր

Ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի … Read more

Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 2-ին, ժամը 19։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել … Read more

Հայաստանը զգալիորեն հեռացել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հանդեպ հավատարմությունից. Վլադիմիր Շապովալով

ՄԳԻՄՕ-ի համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ «Փաշինյանը ձգտում է վարել քաղաքականություն, որը միտված է Արևմուտքի երկրների հետ մերձեցմանը, սակայն միևնույն ժամանակ ցուցադրում է հավատարմություն այն ինտեգրացիոն նախագծերին և միություններին, որոնք գործում են հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության … Read more

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն: «Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում ու աշխարհում տիրող իրավիճակը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն: «Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում ու աշխարհում տիրող իրավիճակը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դավիթը չպետք է դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տարիներ առաջ ես Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ բացահայտ առճակատման դուրս եկա Ուգո Չավեսի դեմ՝ քոլեջի ուսանողների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու համար: Այսօր, հետևելով Հայաստանում 18-ամյա Դավիթ Մինասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ես ունեմ «դեժավյուի» զգացողություն:Տեսանյութերում իմ տեսածը սարսափելի է. մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչապետի թիկնապահը … Read more

Թրամփը գրել է Իրանի խոշորագույն կամրջի ոչնչացման մասին. նա Թեհրանին համաձայնության գալու կոչ է արել՝ «քանի դեռ ուշ չէ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Իրանի կամրջի վրա հարվածի տեսանյութը։ «Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է, դրանից այլևս երբեք չեն օգտվի. առջևում դեռ շատ անելիք կա։ Իրանը պետք է համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ, և ոչինչ չի մնա այն բանից, ինչը կարող էր մեծ երկիր դարձնել»,- մեկնաբանել է ԱՄՆ նախագահն … Read more

Հայ ծանրամարտիկները՝ եվրոպական լավագույն մարզիկների անվանակարգերում

 Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են. «Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ու կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025 թվականի լավագույն մարզիկների անվանակարգերում»,- հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։