
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն:
«Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում ու աշխարհում տիրող իրավիճակը»,-նշված է հաղորդագրության մեջ։