ՀԷՑ-ը հայտնել է ապրիլի 1-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

Ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի հասցեների էլեկտրամատակարարումը, տեղեկացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։ Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Դեղատան փողոց 13 շենք, Նալբանդյան փողոց 10, 12, 28 շենքեր, Սուրենյան փողոց 1–30 առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 2, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Էրեբունի» հյուրանոց, «Արմ Սվիս Բանկ» ՓԲԸ, «Սինյոր» ՍՊԸ, Երևանի … Read more

Թրամփը ապրիլի 1-ին ուղերձով հանդես կգա Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ին ուղերձով կդիմի ամերիկացի ժողովրդին՝ Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Վաղը երեկոյան, ժամը 21:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ին), նախագահ Թրամփը կդիմի ազգին՝ Իրանի վերաբերյալ կարևոր թարմացում տրամադրելու համար», – ասել է Լիվիթը։

Ամուսինը ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության: Բացի այդ, նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել և իր … Read more

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ նրան հասցնելով ինքնաuպանnւթյան

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության: Բացի այդ, նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել և իր … Read more

Ինֆանտինոն հայտնել է, որ Իրանը Աշխարհի առաջնության խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում, ինչպես նախատեսված է

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նախօրեին հայտարարել է, որ Իրանը հունիսին Աշխարհի առաջնության իր խաղերը կանցկացնի Միացյալ Նահանգներում՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, չնայած երկրի և մրցաշարի համահեղինակ երկրի միջև շարունակվող զինված հակամարտությանը։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում էր թիմի Աշխարհի առաջնության խմբային փուլի երեք խաղերը սահմանից հարավ տեղափոխել՝ դեպի Մեքսիկա։ «Ո՛չ, ո՛չ, խաղերը կլինեն այնտեղ, որտեղ պետք է … Read more

Էլեկտրամոբիլի գույքահարկը էականորեն կնվազի. ՆԳՆ • Tribune.am

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը հաշվելու կարգը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի դրանում նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կարվի նոր կարգով։ Մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1․5-ի, 251 և բարձր … Read more

Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության՝ 2025-ի տարեկան հաղորդումը

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2025 թվականին կատարված աշխատանքները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Հարգելի՛ գործընկերներ, Չորրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ … Read more

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Բեռը բաղկացած է 5 վագոնից: Գնացքը մեկնելու է Բիլաջարի կայարանից: Հիշեցնենք, որ հացահատիկի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 25-ին: