Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները

31 Մարտ, 2026 20:36 Միջազգային ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ Իրանի հետ պատերազմից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «ՆԱՏՕ-ն օգտակար է Վաշինգտոնի համար, քանի որ թույլ է տալիս նրան զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, … Read more

Պետությունը վախենում է երիտասարդներից, ովքեր ձևական հարգանք ցույց չեն տալիս․ Թաթոյան

Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ՝ իրենց համար ամենանվիրական պահին։ Իրեն հավատացյալ հայտարարողը պատարագի կեսից, մարդկանց հրելով, իր թիկնազորով ու շքախմբով, ճեղքել է մարդկանց շարքերը՝ մոռանալով, որ խոնարհ հավատացյալը նման կերպ չի վարվում եկեղեցում: Թեմային անդրադարձել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Երրորդը՝ … Read more

Դաշնակահար Գարի Կեսայանը և ամերիկյան ջազ երաժիշտները ջազային հրավառություն են խոստանում․ Լուսանկարներ

Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Կեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։ Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք … Read more

Փաշինյանը նոր նշանակում է արել․ ով է լինելու քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարն ապրիլի 1-ից

31 Մարտ, 2026 20:44 Քաղաքականություն Նիկոլ Փաշինյանը Վարդան Հարությունյանին նշանակել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերը՝ Վարդան Սուրենի Հարությունյանին 2026 թվականի … Read more

Իրանական պատերազմ. օր 32-րդ

Հզոր հարված չի լինի, եթե ԻԻՀ-ն ընդունի ԱՄՆ ծրագիրը Ամերիկացիները և իսրայելցիները նոր հուժկու հարվածներ են հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, Իրանն, իր հերթին, հրթիռներով և անօդաչուներով գրոհի Է ենթարկում տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները և Իսրայելի ավանները: Երեկ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել Է ամբողջությամբ ոչնչացնել Իրանի Էներգետիկայի համակարգը և կենսական նշանակության ենթակառուցվածքները: Հզոր օդային արշավ չի լինի, … Read more

Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

  Մարտի 31-ին, ժամը 18։58-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։  … Read more

«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. ահազանգ

«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը վտանգում է կյանքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Prison Monitoring Group-ը։ ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցողը այլևս համակարգային ձախողում է, որտեղ մարդիկ փաստացի մնում են առանց բուժման։ Դիտորդական խմբի այցի ընթացքում (26/03/2026թ․) արձանագրվել են առողջության և բուժօգնություն ստանալու իրավունքի լրջագույն խախտումներ, որոնք պետք է արժանանան պատասխանատու մարմինների արձագանքին։ Խմբի կողմից … Read more

Հարության տոնին ձվի շուկայի պահանջարկը կապահովենք. Ձվի գինը բարձրացել է փետրվարին, կերը, հոսանքն ու գազը միանգամից թանկացան». Սերգեյ Ստեփանյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, այս տարի նշվում է ապրիլի 5-ին: Հայաստանում սովորաբար Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ձվի շուկայում նկատվում է գնաճ, արդյո՞ք այս տարի ևս գնաճ կլինի, առհասարակ ի՞նչ իրավիճակ է ձվի շուկայում։ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյան խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, … Read more