Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները


Միջազգային


ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ Իրանի հետ պատերազմից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«ՆԱՏՕ-ն օգտակար է Վաշինգտոնի համար, քանի որ թույլ է տալիս նրան զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, բայց եթե դաշինքը սահմանափակվում է միայն նրանով, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Եվրոպային, իսկ վերջինս անհրաժեշտության դեպքում մերժում է Վաշինգտոնին բազաների օգտագործման հարցում, ապա դա լավ համաձայնություն չէ»,- ասել է Ռուբիոն:

Պետքարտուղարի բնորոշմամբ՝ ՆԱՏՕ-ն, որպես դաշինք, «չպետք է լինի միակողմանի փողոց»։ Նա հույս է հայտնել, որ կկարողանան լուծել այդ խնդիրը։


Leave a Comment